News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հատուկ ծառայությունները հատուկ գործողության ժամանակ Գրոդնոյում հայտնաբերել են զինանոց եւ պայթուցիկներ, որոնք նախատեսված են եղել քաղաքացիների եւ պաշտոնյաների դեմ ահաբեկչությունների համար։

«Հատուկ ծառայությունները փայլուն են գործել։ Առգրավվել են զինանոց եւ պայթուցիկներ, որոնք նախատեսված էին «աղմկալի» ահաբեկչությունների համար քաղաքացիների եւ պետական մարմինների պաշտոնյաների դեմ,- երեքշաբթի ասել է Լուկաշենկոն երկրի ուժայինների հետ խորհրդակցության ժամանակ, տեղեկացրել է «ԲելՏԱ»-ն իր Թելեգրամ-ալիքում։- Կեցցեն մեր տղաները. այնպիսի սուր իրավիճակում, երբ ահաբեկիչների կողմից կիրառվել են նռնակներ եւ զենք, «Ալֆայի» ոչ մի աշխատակից չի զոհվել։ Լավ գործողություն է, լավ աշխատանք»։

Նրա խոսքով՝ սա «հերթական ազդանշանն էր»։ «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրադարձության»,- ասել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցները Գրոդնոյում վնասազերծել էին երկրի տարածք թափանցած զինված օտարերկրացու, որն ահաբեկչություն էր նախապատրաստում։ Օտարերկրացին, ավտոմատ զենքի կիրառմամբ եւ մարտական նռնակների պայթեցման միջոցով զինված դիմադրություն էր ցույց տվել Պետական անվտանգության կոմիտեի «Ա» խմբի ստորաբաժանման մարտիկներին։ Կոմիտեի քննչական վարչությունը փաստով քրեական գործ է հարուցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ