News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պենտագոնը հետաքննություն է սկսել Boeing-ի աշխատակիցների նկատմամբ, ովքեր աշխատել են Air Force One ինքնաթիռում, որը ԱՄՆ նախագահին տեղափոխել էր՝ առանց անվտանգության վկայականների, հայտնում է The Wall Street Journal-ը։

Հրատարակության համաձայն՝ Boeing-ի 250 աշխատակիցներ անվտանգության վկայականներ չեն ունեցել կամ դրանք ժամկետանց են եղել, թեեւ այս դեպքում նրանք չպետք է աշխատեին նախագահական ինքնաթիռների հետ։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններից հետո, ասել էր, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները կշարունակեն թռիչքները միջազգային օդային տարածքում, ասվում է Պենտագոնի կայքում հրապարակված հայտարարության տեքստում։

Պենտագոնը հայտարարություն է տարածել, որում Օսթինը ասել է, որ ռուսական ինքնաթիռները կատարել են «վտանգավոր, անխոհեմ եւ ոչ պրոֆեսիոնալ գործողություններ Սեւ ծովի երկնքում՝ միջազգային օդային տարածքում», երբ «վառելիք են նետել» ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի վրա, որը «պլանավորված գործողություններ է կատարել միջազգային օդային տարածքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ