News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները, պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին, վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա: Այս մասին հայտարարություն են տարածել երեք ՀԿ-ներ՝ «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը, «Պահեստազորի սպաների» շարժումը եւ «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»:

Հայտարարությունում ասվում է. «Արձանագրում ենք՝

2022 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի գործողություններն «ագրեսիա» չճանաչելու հիմնավորմամբ,

ՀԱՊԿ խորհրդի նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու մասին միջոցառումների համալիրը կարող է ընդունվել ամբողջությամբ (6 կետ) կամ առանձին-առանձին,

ս․ թ․ փետրվարին ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու մասին խոսեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական  առաքելության տեղակայման առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում առաքելության անձնակազմը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում,

2023թ․ մարտի 3-ին Գերմանիայի բունդեսթագում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։

Փաստում ենք՝

2021-2022 թթ․ Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զինուժը կարողացավ գրավել մի քանի տասնյակ մարտական հենակետեր, ռազմավարական նշանակության բարձունքներ, կոմունիկացիաներ և ճանապարհներ,

44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարության կողմից շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնք» նախաձեռնությունը,

2023թ․ մարտին այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին դիմել էր խնդրանքով՝ աջակցել դեպի Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին,

օրեր առաջ այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն սկսելու կոչով,

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ակնհայտ քաղաքական, դիվանագիտական և քարոզչական բացահայտ ճնշումներով Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու հող է նախապատրաստվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումով և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելով,

Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմնավորում է նաև տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին՝ իրենց «պատմական հայրենիք» վերադառնալու անհրաժեշտությամբ։

Մարտի 3-ին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը գնահատեց հետևյալ կերպ․ «Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում»։

Փաստացի, Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման բացակայության պայմաններում ՀՀ իշխանությունները, պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին, վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։

Հաշվի առնելով առկա իրողությունները դիմում ենք Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով։ Հակառակ դեպքում երկրի համար կործանարար հետևանքների ամբողջ պատասխանատվությունը մնում է Նիկոլ Փաշինյանի վրա։ Առաջարկի բացասական պատասխանի դեպքում պետք է հանրայնացվի «ՀՀ-ին ՀԱՊԿ-ի կողմից օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը և տրվի մերժման հիմնավորումները։

Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթուղթը, առաջանում է  ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով դիմելու անհրաժեշտություն՝ օրակարգում ընդգրկելով ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը հրատապ կյանքի կոչելու հարցը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը ժամ առաջ ստորագրելու պահանջը։

Սույն հայտարարությամբ դիմում ենք քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և նախաձեռնություններին միասին հանրային պահանջ ձևավորելու նպատակով։

Սույն հայտարարությունը բաց է միանալու համար։

 «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ

«Պահեստազորի սպաների» շարժում

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ