News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 11
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են մառախուղ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 4-6 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կնվազի եւս 6-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են տեղումներ, երեկոյան ժամերին առանձին վայրերում՝ ձյան տեսքով։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2 + 4, վաղը ցերեկը՝ + 8 + 10։

Օդի ջերմաստիճանը մարզերում` 

Շիրակում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 4 + 6,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0-3,

Լոռիում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2 + 1,

Տավուշում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ 0 + 5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 5 + 8,

Արարատում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 10 + 12,

Արմավիրում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 9 + 12,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+11,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 4 + 8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ -2 + 2, 

Արցախում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 5 + 8։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ