
2023 թվականին 9339 քաղաքացի է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացներին մասնակցելու համար (դիմումները ստացվել են փետրվարի 20-ից մարտի 20-ը):
ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին փուլով դասընթացներ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Մայիսի 15-ից հետո դասընթացներ կանցկացվեն Երևանում, որից հետո հեռավոր մարզերում։
Դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու նպատակը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց սահմանված իրավական ակտերի ուuուցումն է և ստուգարքի միջոցով նրանց որակավորում շնորհելը:
ԿԸՀ-ն տարին առնվազն մեկ անգամ կազմակերպում է լիցենզավորման դասընթացներ, որոնց իրավունք ունեն մաuնակցել 18 տարին լրացած Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները։ Դասընթացներն անցկացվում են ՀՀ ողջ տարածքում։
Uտուգարքի հիման վրա ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և վկայական տրվում է այն մասնակցին, որը հավաքել է առնվազն 31 միավոր:
Ստուգարքի արդյունքները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում։