News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել ապրիլի 29-ից չեղարկել կորոնավիրուսի պատճառով երկիր մուտքի բոլոր գործող սահմանափակումները։ Այս մասին ուրբաթ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Ապրիլի 29-ից չեղարկվում են մուտքի սահմանափակումները, ՊՇՌ-թեստ կամ պատվաստման հավաստագիր ներկայացնել այլեւս պետք չէ»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը։

Ներկայում սահմանը հատելու համար անհրաժեշտ է ներկայացնել COVID-19-ի դեմ ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած պատվաստանյութերի երեք չափաբաժնով պատվաստման հավաստագիր կամ, եթե այդ հավաստագիրը չկա, տեղեկանք կորոնավիրուսի բացասական թեստի մասին, որն արվել է Ճապոնիա մուտքից 72 ժամ առաջ։ Մյուս բոլոր պահանջները եւ սահմանափակումները, ներառյալ կարանտինը, հանվել էին անցած տարի։

Սկզբում նախատեսվում էր, որ սահմանափակումները լիովին կչեղարկվեն մայիսի 8-ից, բայց կառավարությունը ժամկետը փոխել է, քանի որ Ճապոնիայում ապրիլի վերջին – մայիսի սկզբին երկարատեւ տոներ են, որոնք կոչվում են «ոսկե շաբաթ»։ Այդ շրջանում երկրի շատ բնակիչներ ճամփորդում են։ Բացի այդ, իշխանությունների որոշումը կապված է մայիսի 8-ին նախատեսված՝ կորոնավիրուսի կարգավիճակի վերանայման եւ այն ավելի քիչ վտանգավոր վիրուսների կարգ, ինչպիսին է սեզոնային գրիպը, տեղափոխելու հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ