News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


2018-ի այս օրերին տեղի է ունեցել խաբեություն, մարդաորսություն, ապա նաեւ դավաճանություն: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«2018 թվականին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «մատնոց ֆռցնոցի»: Մատնոց ֆռցնողները խաբել են ձեզ, ցույց են տվել մի բան, տակից արել են լրիվ ուրիշ բան, ձեզ  փաստի առաջ են կանգնեցրել: 2018-ին քաղաքացին խաբվել է, բայց եղել է ճիշտ իր ձգտումներում, ցանկություններում, իր գործողություններում: 2018-ի քաղաքական փոփոխությունը սպասված էր և ընկալելի հանրության կողմից, սակայն լիդերի ընտրությունը սխալ էր, քանի որ տեղի ունեցավ  պարզ խաբեություն, որը հետագայում վերածվեց դավաճանության»,- ,-ասաց նա:

Թեւանյանի խոսքով, դավաճանվեցին այն արժեքները, որոնց համար փողոց էին դուրս եկել մարդիկ. «Ձեզ պարզապես խաբեցին և իրենք դարձան ավելի վատը, քան քննադատում էին դրանից առաջ։ Ասացին՝ բերելու են սեր և համերաշխություն, բերեցին ատելություն և պառակտում, ձեզ պատերազմի օրերին խաբեցին՝ ասելով հաղթելու ենք, բերեցին պարտություն, ասացին՝  սիրում ենք բոլորիդ, հազարավորների թաղեցին, մի մասին էլ  թողեցին անթաղ, երրորդ մասին դեռևս գերության մեջ են թողնում։ Ձեզ խաբեցին ու դավաճանեցին բոլոր այն հարցերում, որոնց համար ձեզ դուրս էին բերել պայքարի»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց, որ հիմա էլ են խաբում քաղաքացիներին. «Ասում են հայ-թուրքական հարաբերություններն  առանց նախապայմանների են։ Սուտ է, թուրքական նախապայմաններով այս պահին ԱՄՆ-ում  բանակցում է այս իշխանությունների ԱԳ նախարարն ու բավարարում է  Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ասաց Թևանյանը։

Նրա խոսքով, ամեն ինչ պետք է անել, որպեսզի 2018 թ. ժողովրդի սպասումները լինեն ճիշտ, լիդերը փոխվի, քանի որ սխալ ընտություն է։

«Ժողովուրդն ունի իր սխալն ուղղելու իրավունք և պատասխանտվություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ