News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

2023 թվականի մայիսի 8-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների  ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 2034 զանգ, որից 13-ը՝ տեխնածին, 32-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:  Այ մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել են փակված 4 դռան և 14 վերելակի բացում: Բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով 2 ելք է կատարվել: 

Անցած շաբաթվա ընթացքում օձի հայտնաբերման մասով 1 կանչ է գրանցվել: Մայիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը հայտնաբերել է սողունին և տեղափոխել անվտանգ տարածք: 

Անձրևային եղանակով պայմանավորված նվազել է հրդեհի դեպքերը: Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք: Մայրաքաղաքի Մ. Մաշտոցի 4 հասցեում 2  էլեկտրական անջատիչ է այրվել:

Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը և ապահովել բնակիչների անվտանգությունը: 

Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 3 ելք: Հայտնաբերվել է շուրջ 151 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների՝ հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնելով պայթեցման աշխատանքներ:  

Ծառայության տնօրենի անմիջական հրամանով` աշխատանքներ են տարվում բնական աղետների հետևանքները մեղմացնելու, սպասվող հրդեհավտանգ շրջանում վտանգը ժամանակին կանխելու և գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ բնակիչներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու  ուղղությամբ:  Փրկարարների առաջնահերթ նպատակը բնակչության անվտանգության ապահովումն է: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ