News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը՝ միավորելով աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների։ Բժշկագիտական ոլորտի զարգացմանն աջակցելու և միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակմանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն հայտարարել է SIOP Asia 2023 XV Congress-ի հետ համագործակցության մասին։

Համաժողովի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները և մանկական քաղցկեղի բուժման լավագույն փորձը ամբողջ աշխարհում:

Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը, խոսելով համագործակցության մասին, նշեց, որ իրենց համար կարևոր է աջակցությունն այնպիսի գիտական նախաձեռնությունների, որոնք Հայաստան են բերում միջազգային փորձը,  ամենավերջին հետազոտություններն ու տեխնոլոգիաները․ «Այս համաժողովը ևս մեկ առիթ է՝ հիշեցնելու, որ դարի հիվանդության՝ քաղցկեղի կանխարգելման համար յուրաքանչյուրս կարող ենք ունենալ ներդրում»։

Մայիսի 18-21-ն անցկացվող համաժողովի ընթացքում քննարկվելու են քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային և վիրահատական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների կազմակերպումը, լինելու են առանձին սիմպոզիումներ և սեմինար-քննարկումներ արդի ամենակարևոր ուղղությունների վերաբերյալ։

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։

SIOP Asia 2023 կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանն ասաց, որ Կոնգրեսը տարվա կարևորագույն բժշկագիտական միջոցառումն է, որը կնպաստի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի տեսանելության բարձրացմանը․

«Հյուրընկալելու ենք ոլորտի առաջատար կառույցների ու բուհերի ղեկավարների, ինչը ևս մեկ հնարավորություն է ներկայանալու միջազգային հանրությանը որպես լավագույն մասնագետներ և ներուժ ունեցող երկիր։ Ողջունելի է՝ այս պատասխանատու գործին իրենց  մասնակցությունն են ունենում գաղափարակից ընկերություններ, ի դեմս Team Telecom Armenia-ի, որոնք կիսում են մեր կարգախոսը՝ «Միասին քաղցկեղի դեմ»»։

Այս առաքելությանն է նվիրված լինելու նաև 2023 թվականին անցկացվելիք համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Միջոցառման մանրամասները և ծրագիրը ներկայացված են պաշտոնական` www.siopasia2023.am  կայքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ