News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Նա անընդունելի է անվանել լրագրողների, իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները։

Դունյա Միյատովիչը, ով նախկինում զբաղեցնում էր ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնը, բազմիցս այցելել է Ադրբեջան։ Միյատովիչը նշել է, որ դրանից հետո երկրում խոսքի ազատության եւ լրատվամիջոցների հետ կապված դրական փոփոխություններ չեն եղել, պահպանվում է սահմանափակող միջավայրը, իսկ լրատվամիջոցների մասին նոր օրենքը ավելի շատ գրաքննություն եւ սահմանափակումներ է մտցնում։

«Ներկայումս ես հետեւում եմ մի քանի հարցերի, որոնք կապված են Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի եւ հավաքների ազատության հետ։ 2019 թվականին իշխանություններն ինձ թույլատրեցին այցելել № 17 եւ 16 գաղութներ եւ տեսակցել Սեյմուր Հազին եւ Աֆղան Մուխթարլիին, որոնք այն ժամանակ բանտարկված էին։ Ես շատ քննարկումներ անցկացրեցի եւ ներկայացրեցի իմ առաջարկները արդարադատության նախարարին, նախագահի աշխատակազմին եւ ՆԳՆ-ին։

Ես շարունակում եմ հետեւել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին  եւ բարձրացնել հարցեր, որոնք կապված են իրավապաշտպանների եւ լրագրողների ձերբակալությունների խնդիրների հետ։

 

Ներկայումս ես ուշադիր հետեւում եմ Բախտիյար Հաջիեւի գործին։ Նրա հացադուլն ու առողջական վիճակի վատթարացումը մտահոգիչ են։ Ես իմացա, որ նրա կալանքը վերջերս երկարացվել է եւս երկու ամսով, եւ չեմ կարող հասկանալ, թե ինչու։ Նրան նման տառապանք պատճառելու համար ոչ մի արդարացում չկա։ Միաժամանակ բարձրացրի Էլչին Սադիգովի եւ Ավազ Զեյնալիի հարցը։ Բայց ոչ միայն իմ թվարկած մարդիկ, այլեւ շատ մարդիկ իրենց աշխատանքի կամ որոշակի հարցերի վերաբերյալ տարբեր հայացքների պատճառով թիրախ են դառնում»,- ասել է  հանձնակատարը:

«Սա անընդունելի է եւ առաջին նման դեպքը չէ։ Ես բազմիցս իմ  մտահոգությունները շատ բացահայտ արտահայտել եմ Ադրբեջանի կառավարությանը՝ հուսալով, որ ինչ-որ լուծումներ կլինեն։ Ցավոք, դա տեղի չունեցավ»:

«Մյուս հարցը, որին ես ուշադիր հետեւում եմ, 2020 թվականին ստորագրված եռակողմ հռչակագիրն է։ Այդ ժամանակ ես անմիջապես կապ հաստատեցի Բաքվի եւ Երեւանի հետ՝ մարդու իրավունքների հարցերում օգնելու համար։

Այդ ժամանակվանից ես շատ եմ աշխատել Ղարաբաղ այցելելու համար։ Ես առաջարկեցի հրավիրել Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը եւ նույնիսկ միասին գնալ։ Ես գիտեմ, որ սա շատ զգայուն հարց է քաղաքական տեսանկյունից, ես ճանաչում եմ Ադրբեջանի ինքնիշխանությունը, ես միշտ ասել եմ այս մասին։ Չնայած դրան, իմ ուղեւորությունը դեռ չի կայացել»,- ասել է նա։

Լրատվամիջոցների ազատության վիճակի մասին հարցին Միյատովիչն ասել է, որ իր նախորդ աշխատանքի ժամանակ որպես ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ, Ադրբեջանում լրագրողների անվտանգությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը չափազանց տագնապալի է։ Գործող օրենսդրությունն էլ ավելի բացասաբար է անդրադառնում ընդհանրապես խոսքի ազատության վրա՝ մտցնելով ավելի շատ գրաքննություն եւ սահմանափակումներ։ Եվրախորհրդի կազմի մեջ մտնող երկրները չպետք է իրենց այսպես պահեն 21-րդ դարում։

«Իշխանության կողմից երկրում լրատվամիջոցների ազատության վիճակը բարելավելու ուղղությամբ ես իրական քաղաքական կամք չեմ տեսնում։ Անհնար է խոսել Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության մասին՝ չշոշափելով հավաքների ազատության հարցը։ Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց իրենց ձայնը բարձրացնելու ցանկացած հարցի, այդ թվում՝ կանանց իրավունքների կամ ընտանեկան բռնության վերաբերյալ, դա խնդիրներ է ստեղծում եւ գրավում համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը», - ասել է հանձնակատարը:

«Ես գիտեմ, որ Ադրբեջանի կառավարությունը շատ է մտածում իր իմիջի մասին։ Բայց եթե  դուք մարդկանց բանտարկում եք իրենց կարծիքն արտահայտելու համար, դա միայն բացասաբար է ազդում իմիջի վրա: Եթե ​​իշխանությունը ցանկանում է լինել միջազգային հանրության մաս, ապա պետք է արժեւորի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը։ Հենց այս եմ ես ակնկալում Ադրբեջանից»,- եզրափակել է Դունյա Միյատովիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ