News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 18-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԹԱՄԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությանը:

«ԹԱՄԱՐԱ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 36․3 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, հիմնական միջոցների ձեռքբերման համար, ինչպես նաև 1․6 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 59 նոր աշխատատեղ՝ մինչև 276 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 59․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․9 մլրդ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023-ին Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ միջինը վճարել է մոտ 750 հազար դրամի հարկ. Վահե Հովհաննիսյան
Ընդ որում, հինգ տարի առաջ, ինչպես նշեց նախարարը, այդ գումարը կազմում էր 424 հազար դրամ, իսկ տասը տարի...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 12-ին, կազմել է...
Wine Story. Karas․ ինչպես է հայկական գինեգործության վերածնունդը գրավում ԱՄՆ շուկան (ֆոտո)
Մեր ընտանիքի առաքելությունն էր վերադառնալ գինեգործության ավանդույթներին, երբ այդ ոլորտը մոռացության էր մատնվել, և Հայաստանը գինեգործության առումով արժեքավոր տարածաշրջան դարձնել...
PROFAL-ի մետաղապլաստե պրոֆիլներով կիրականացվի ML Mining-ի «Նոր Երևան» բնակելի համալիրի ապակեպատումը
Չորս մասնաշենքերից բաղկացած թաղամասը գտնվում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում...
Պետապարատը 2023թ.  կարողացել է իրականացնել 13,6 տոկոսով ավելի շատ բյուջետային աշխատանքներ. ֆինանսների նախարար
Ավելի շատ աշխատանքներ՝ չնայած կրճատումներին...
Վերջին տարիների զարգացումները վկայում են, որ Հայաստանը կարող է սահմանել բարձր նշաձողեր. ֆինանսների նախարար
Ակնհայտ է, որ մեր քաղաքականությունն այդ իմաստով տնտեսվարողի և սպառողի, Հայաստանի ամեն քաղաքացու համար վայելուչ և մրցունակ միջավայրի ապահովում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ