News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վերջին տարիների զարգացումները և թռիչքային աճը վկայում են, որ երկիրը կարող է սահմանել բարձր նշաձողեր: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Վերջին տարիների զարգացումները և թռիչքային աճն իսկապես վկայում են, որ Հայաստանը կարող է սահմանել բարձր նշաձողեր: Այդ նշաձողերի սահմանման և դրանց հասնելու ճանապարհին, բարեբախտաբար, այլևս մեծ դեր չունեն պաթետիկ արտահայտություններն ու հայրենասիրական դատարկ ճառերը»,–ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նախարարն ակնհայտ համարեց, որ ամեն քաղաքացու ջանքի և աշխատանքի իրագործման, դեպի գերազանցության ձգտումն է, որ ապահովելու է այդ նշաձողի իրագործումը:

«Ակնհայտ է, որ մեր քաղաքականությունն այդ իմաստով տնտեսվարողի և սպառողի, Հայաստանի ամեն քաղաքացու համար վայելուչ և մրցունակ միջավայրի ապահովումն է: Միջակության համախտանիշը, ինչով վարակված ենք բոլորս, պետք է հաղթահարվի: Եվ այն, ինչ կոչվում է գերազանցություն, պետք է դառնա ապրելակերպ մրցակցային արդար և արժանավայել պայմաններում: Խոսքս ինքնակատարելագործման, կյանքի և հայրենիքի նկատմամբ գիտակցված պատասխանատվության մասին է»,–եզրափակեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է…
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը և Վասիլիս Մարագոսը քննարկել են դրենաժային թունելի բացման հարցերը
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման...
Կառավարությունը բանակցում է Էռնեկյանի թիմի հետ՝ «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու համար. «Հետք»
Կապանի «Սյունիք» օդանավակայանում միջազգային թռիչքներ կազմակերպելու…
Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ տնտեսական աճի միտումները
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա...
103 շտապօգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ