ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գիշերային Ստեփանակերտից լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Արցախից մեր հայրենակիցներն էթնիկ զտման զոհ են։ Երեք տարի է անցել։ Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է։ Իրավունք, որ ենթադրում է անվտանգ, անխոչընդոտ եւ արժանապատիվ պայմաններ։ Իրավունք, որ եւս պետք է գերակայի»։