News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Ճապոնիան մարտական պատրաստվածության է բերել իր հակահրթիռային համակարգը եւ զգուշացրել, որ կխփի ցանկացած հրթիռ, որը կսպառնա իր տարածքին, այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան Ճապոնիային տեղեկացրել է արբանյակի արձակման մասին մայիսի 31-ից հունիսի 11-ի շրջանում, տեղեկացրել է Reuters-ը։

«Մենք կործանիչ միջոցներ կձեռնարկենք բալիստիկ եւ այլ հրթիռների դեմ, որոնք, ինչպես նշվել է, կիջնեն մեր տարածքում»,- նշվել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Նախարարությունը հայտարարել է, որ կօգտագործի իր ստանդարտ  հրթիռ-3-ը (SM-3) կամ Patriot PAC-3-ը հյուսիսկորեական հրթիռները խփելու համար։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած հրթիռի արձակում ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջուկային եւ հրթիռային գործունեությունը դատապարտող բանաձեւի լրջագույն խախտում է։

«Մենք կոչ ենք անում Հյուսիսային Կորեային արբանյակ չարձակել»,- նշվել է Թվիթերում, որտեղ նաեւ տեղեկացվել է, որ գերատեսչությունը կհամագործակցի իր դաշնակիցներ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ այլ երկրների հետ եւ ամեն հնարավոր բան կանի ցանկացած արձակման մասին տեղեկություններ հավաքելու եւ վերլուծելու համար։

Հարավային Կորեան միացել է Ճապոնիային եւ կոչ արել Հյուսիսային Կորեային հրաժարվել արձակումից։

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ավարտել է իր առաջին ռազմական լրտես-արբանյակի ստեղծումը, երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը հավանություն է տվել դրա արձակմանը։

Վերլուծաբաններն ասում են, որ արբանյակը դիտարկման տեխնոլոգիաների մի մասն է, որը ներառում է անօդաչու թռչող սարքեր՝ ուղղված Հյուսիային Կորեայի, որը միջուկային զենք ունի, պատերազմի դեպքում թիրախները խոցելու ունակությունը բարձրացնելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ