
Թուրքիայի հեռարձակման հարցերով վերահսկող մարմինը հետաքննություն է սկսել վեց ընդդիմադիր հեռուստաալիքների նկատմամբ՝ կիրակի կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի լուսաբանման ժամանակ «հանրությանը վիրավորելու» համար, երեքշաբթի հայտնել է գերատեսչությունը, հաղորդում է Reuters-ը։
Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTUK) հայտնել է, որ բողոքները ներկայացրել են հեռուստադիտողները:
Մարտին RTUK-ը պատժել էր չորս հեռուստաալիքի՝ ընտրությունները լուսաբանելու համար։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները եւ թուրքական ընդդիմադիր կուսակցությունները մեղադրել են կարգավորող մարմնին ընդդիմադիր լրատվամիջոցներին լռեցնելու փորձի մեջ:
Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 52 տոկոսը եւ այդպիսով վերընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում։