News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

16-ամյա տղային ծեծի ենթարկելու առնչությամբ Դիլիջան քաղաքի քրեական պետ Արսեն Արսեն Գայթմազյանի նկատմամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը ծառայողական քննություն է նախաձեռնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ նշելով, որ Ոստիկանությունը հայտարարություն կտարածի։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ մայիսի 10-ին քննչական վարչությունում 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2006 թվականին ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող։

Նախաքննության ընթացքում  քրեականի պետն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:  Գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանապահները մոտ 330 կգ հերոին են առգրավել․ բեռի ուղարկման կետը Իրանն է
«Գործողության արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի»,-ասվում է հաղորդագրության մեջ․․․
Լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց. փաստաբան
Օրենքով նախատեսված ժամկետի (6 ժամ) խախտմամբ մեզ հանձնեցին ձերբակալման որոշում…
Լիբիայում ութ պաշտոնյա է ձերբակալվել վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետաքննության շրջանակներում
Պաշտոնյաներին կասկածում են վատ կառավարման եւ անփութության մեջ՝ ի լրումն այլ իրավախախտումների․․․
Բերման ենթարկվածներին առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ՓՊ-ն ձևավորել է արագ արձագանքման խումբ
Վերջին օրերին Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին...
«Վերցրու գումարը, մենք իրար չենք տեսել». Կաշառք տալու համար Արագածոտնի պարեկները ձերբակալել են վարորդին
Կաշառք տալու համար ժամը 11.30-ին վարորդը ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժին...
Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ