
Airbus ընկերությունն ավարտում է հնդկական խոշորագույն Indigo օդային փոխադրողին A320 ընտանիքին պատկանող նեղֆյուզելաժային 500 ինքնաթիռի վաճառքի ռեկորդային գործարքը, տեղեկացնում է Reuters-ը։
Եվրոպական ինքնթիռներ արտադրողը առաջատար է դարձել պատվերի ստացման հարցում, որը գերազանցել է փետրվարին Air India-ի կողմից 470 ինքնթիռի գնմանը, տեղեկացրել են Ստամբուլում օդային փոխադրումների ոլորտի ներկայացուցիչների հանդիպման հետնաբեմում եղած աղբյուրները։
Ըստ նրանց, Airbus-ը և Boeing-ը նաև մրցակցում են միևնույն ավիաընկերությանը 25 լայնֆյուզելաժային ինքնաթիռի վաճառքի բանակցություններում։
Indigo-ն և Boeing-ը հրաժարվել են մեկնաբանություններից։