News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Խերսոնի մարզում փլուզվել է Կախովսկայա ՀԷԿ-ը, ջուրը տոննաներով լցվել է Դնեպրը։ Այն շրջաններում, որտեղ հեղեղում է սկսվել, տեղի բնակչությանը տարհանում են։ Ամբարտակը վերականգնման ենթակա չէ, հայտարարել են այն վերահսկող ռուսական իշխանությունները։

Վարկածներից մեկի համաձայն՝ ամբարտակը, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, պայթեցրել են, մեկ այլ վարկածով՝ փլուզման պատճառը նախկին վնասվածքներն են։ Պատերազմի կողմերը պատահածի մեջ մեղադրում են մեկը մյուսին։

Խերսոնի ռազմական վարչակարգի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը երեքշաբթի առավոտյան հաստատել է Կախովսկայա ՀԷԿ-ի պայթյունը եւ ասել, որ ջուրը կհասնի կրիտիկական մակարդակի 5 ժամ հետո։

Ուկրաինական զորքերի «Հարավ» խմբավորման օպերատիվ հրամանատարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կախովի ՀԷԿ-ը պայթեցրել են ռուս զինվորականները։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Դարյա Զարիվնան հայտարարել է, որ պայթյունի նպատակն ուկրաինական հակահարձակման տապալումն է։

Կախովի շրջանի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ռազմաքաղաքացիական վարչակարգի ղեկավար Վլադիմիր Լեոնտեւը տեղեկացրել է, որ ամբարտակի հենասյուները փլուզվել են Ուկրաինայի գիշերային հարվածներից։ Դնեպրի՝ ռուս զինվորականների զբաղեցրած ձախ ափին հեղեղման գոտում է հայտնվել Նովայա Կախովկան։

Նրա խոսքով՝ ամբարտակը  վերականգնման ենթակա չէ։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Կախովսկայա ՀԷԿ-ում փլուզվել է 28 թռիչքներից 11-ը։

Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտարարել են Դնեպրի աջափնյակից քաղաքացիական բնակչության տարհանման մասին։ Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ հեղեղման վտանգի տակ են Նիկոլայեւկա, Օլգովկա, Լեւո, Տյագինկա, Պոնյատովկա, Իվանովկա,  Տոկարեւկա, Պրիդնեպրով գյուղերը Դնեպրի աջ ափին եւ Խերսոնի մի մասը՝ Կորաբել կղզին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության խորհրդի շտապ նիստ է հրավիրել՝ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթեցման կապակցությամբ։

Կախովսկայա ՀԷԿ-ում ամբարտակի պայթեցման սպառնալիքի մասին Վլադիմիր Զելենսկին խոսել էր դեռեւս 2022թ. հոկտեմբերին։ Մոսկվան այն ժամանակ ամբարտակի դեմ գրոհի հարցում մեղադրել էր Կիեւին։ Տեղեկացվել էր, որ տեղի է ունեցել ջրի արտահոսք հեղեղման մակերեսի կրճատման համար՝ օբյեկտի վնասման դեպքում։

Կախովսկայա ՀԷԿ-ը գտնվում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից մասամբ վերահսկվող Խերսոնի մարզում։ Կախովի ջրամբարի ափին է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Կախովսկայա ՀԷԿ-ի պայթեցումը կստեղծի վտանգներ ԶԱԷԿ-ի համար՝ ռեակտորների ջրային սառեցման պատճառով, ինչպես նաեւ կարող է առանց ջրի թողնել Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ