
Հունիսի 7-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 14-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+25,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+18,
Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +15+19,
Տավուշում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+27,
Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+29,
Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +17+20,
Արցախում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +22+26։