News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հռոմի պապի՝ Ուկրաինայի կարգավորման գծով նվիրակ, կարդինալ Մաթեո Ձուպին ստացել է Կրեմլի համաձայնությունը Մոսկվա այցելելու համար, ասել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների միաբանության ղեկավար, արքեպիսկոպոս Պաոլո Պեցին Corriere della Sera թերթի հարցազրույցում՝ նշելով, որ չգիտի, թե երբ կկայանա այդ այցը։

«Ինչպես (Վլադիմիր) Զելենսկու, այնպես էլ Կրեմլի կողմից վերջին ժամանակներս բավական բացասական հայտարարություններ եմ կարդացել հնարավոր միջնորդության վերաբերյալ։ Եվ նման իրավիճակում այն, որ Հռոմի պապի նվիրակը մեկնել է Ուկրաինա եւ «օկ» ստացել Կրեմլից Մոսկվա այցելելու համար, չնայած չգիտեմ երբ, սա նշան է, որը ինքնին չի կարելի թերագնահատել»,- ասել է նա հարցազրույցում։

Խոսելով կարդինալ Ձուպիի Կիեւ այցելության մասին, որի նպատակը Ուկրաինայի իշխանությունների՝ հակամարտության կարգավորման մասին դիրքորոշմանը ծանոթանալն էր, ռուս կաթոլիկների ղեկավարն ընդգծել է, որ իրեն «շատ կարեւոր է թվում այն, որ լսվի նաեւ Մոսկվայի առաջարկը»։

Արքեպիսկոպոս Պեցիի խոսքով՝ պապի նվիրակի Մոսկվա այցելությունը կկարողանա նաեւ «օժանդակել երկխոսության վերականգնմանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի միջեւ հանդիպման համար»։

«Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա այստեղ իմ տպավորությունն  այնպիսին է, որ  երկու եկեղեցիների միջեւ սառեցում է տեղի ունեցել։ Զատկին ես եղել եմ պատրիարքի մոտ, եւ տպավորությունս այնպիսին էր, որ կան թերըմբռնման ինչ-որ նշաններ»,- նշել է նա։

Երեքշաբթի կարդինալ Ձուպին ավարտել է երկօրյա այցը Կիեւ՝ որպես պապի նվիրակ։ Վատիկանն այդ ուղեւորությունը բնութագրել է որպես «կարճ, բայց հագեցած»։ Մայր աթոռի հաղորդագրությունում նշվել է, որ Կիեւում կայացած բանակցությունների արդյունքները «կներկայացվեն Սուրբ հոր ուշադրությանը եւ, անկասկած, օգտակար կլինեն այն քայլերի գնահատման համար, որոնք անհրաժեշտ է շարունակել ինչպես հումանիտար մակարդակում, այնպես էլ  արդար եւ ամուր խաղաղության որոնումներում»։

Մայր աթոռը մայիսի 20-ին հայտարարել է, որ Ֆրանցիսկոս պապը հանձնարարել է կարդինալ Ձուպիին իրականացնել «առաքելություն, որը կնպաստի լարվածության թուլացմանն Ուկրաինայի հակամարտությունում, այն հույսով... որ դա կարող է խաղաղության տանող ճանապարհ բացել»։

Ավելի ուշ Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը պարզաբանել էր, որ Ձուպին Հռոմի պապի՝ Ուկրաինայում խաղաղության ուղիների որոնման գծով միակ նվիրակն է։ Նրա խոսքով՝ կարդինալի առաքելությունը պետք է լինի այն, որ «փորձի օգնել հնարավորինս մոտեցնելու կողմերին, ստեղծելու նախապայմաններ, որոշակի բարենպաստ մթնոլորտ» հակամարտության կարգավորման համար։ Պետքարտուղարը նաեւ նշել է, որ Ձուպիի զրուցակիցներն են լինելու Մոսկվան եւ Կիեւը, բայց այցելությունների ամսաթվերը չի նշել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն օգտագործում է ստորջրյա անօդաչու սարքեր և արհեստական ​​բանականություն՝ փորձելով զսպել Ռուսաստանին
Դաշինքի տասնչորս երկրներ՝ Շվեդիայի հետ միասին, փորձարկում են ծովային անօդաչու սարքերը, սենսորները...
Պուտինը հանդիպել է Կադիրովի հետ
Պուտինը լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել ՌՕՈւ մարտիկներին, որոնք կռվում են առաջնագծում․․․
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը եւ Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցը
Շափսը եւ Զելենսկին քննարկում են ունեցել...
Շոլցը դադարեցրել է Taurus թեւավոր հրթիռների մատակարարումն Ուկրաինա
Մեծ հեռահարության թեւավոր հրթիռների մատակարարումն Ուկրաինա Գերմանիայի կողմից դադարեցվել է...
Լեհաստան․ հացահատիկի ներկրման շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններն ընթանում են ամբողջ թափով
Կիեւի եւ Վարշավայի հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ Լեհաստանը Հունգարիայի եւ Սլովակիայի հետ ․․․
Եվրահանձնաժողովը ԱՀԿ-ում Ուկրաինայի հետ վեճում կներկայացնի Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային
Եվրահանձնաժողովը կներկայացնի Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային...
Ամենաշատ