News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Կանադական Fremont Gold ընկերությունը կստանա հայկական Mendia Resources ընկերության արժեթղթերի 100 տոկոսը, հայկական ընկերությունն ունի Վարդենիսի պղնձի-ոսկու նախագծի հետախուզման արտոնագիրը, տեղեկացրել է Norther Miner-ը։

Fremont Gold-ը համաձայնագիր է կնքել նաեւ Dundee Precious Metals-ի հետ՝ 2015-2018թթ. նախագծի վերաբերյալ նրա բոլոր հետախուզական տվյալները գնելու մասին։

«Պատմական երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք իրականացվել են Վարդենիսում, Fremont Gold-ին տալիս են ուժեղ մեկնարկի հնարավորություն նախագծի արդյունավետ եւ գործուն առաջմղման համար»,- ասել է Fremont-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դենիս Մուրը։

Ըստ Fremont Gold-ի՝ Վարդենիսը պղնձի-ոսկու հանքավայր է՝ սուլֆիդացման բարձր աստիճանով եւ, գուցե, պղնձապորֆիրային հանքայնացված համակարգով։

Վարդենիսի հետազոտության ընթացքում Dundee Precious Metals ընկերությունը հավաքել է ընդերքի, լեռնահանքի եւ գետային նստվածքների ավելի քան 6 000 երկրաքիմիական նմուշներ, ինչպես նաեւ կազմել է տվյալների շտեմարան ադամանդի հորատման 1 246 մետր տարածության մասին։ Տվյալները նկարագրում են ընդերքում ոսկու 7 կիլոմետրանոց անոմալիա։

Fremont Gold-ը հայտարարել է, որ հորատման առաջին ծրագիրը կսկսի սեպտեմբերին։ Այդ ընթացքում ընկերությունը կսկսի մանրամասն քարտեզագրել փոփոխությունները կարճալիք ինֆրակարմիր դիապազոնում՝ «թեժ կետերի հայտնաբերման համար» եւ, գուցե, կիրականացնի պղնձի-մոլիբդենի կլոր անոմալիայի IP-նկարահանում։ Այնուհետեւ նա կարող է տվյալներն ինտեգրել ընդերքի պատմական երկրաքիմիական արդյունքներին, որպեսզի պարզի առավել խոստումնալից թիրախները։

«Հայաստանում երկու տարվա որոնումներից հետո Վարդենիսն ընտրվել է որպես ոչ շատ նախագծերից մեկը, որոնք կարող են իրական արժեթղթային արժեք ստեղծել համեմատաբար կարճ ժամկետում»,- ասել է Մուրը։

Mendia Fremont-ի հետ օպցիոնի մասին համաձայնագրով պետք է վճարվի 350 000 դոլար կանխիկ եւ ընդհանուր առմամբ 2,2 մլն  արժեթուղթ փուլ առ փուլ, չորսուկես տարվա ընթացքում։

Վարդենիսից բացի, Fremont-ը Հայաստանում կիրականացնի այլ նախագծեր եւ հայտ է ներկայացրել Ուրասարում հետախուզության արտոնագիր ստանալու համար։ Ուրասարի երկրաքիմիական արդյունքները ցույց են տվել մակերեսային ժայռերի ութ նմուշներ, որոնք, ըստ Fremont-ի, տատանվել են մեկ տոննայում նվազագույնը 0,1 գրամ ոսկուց մինչեւ առավելագույնը 12,5 գրամ ոսկի եւ միջինը 2,65 գրամ ոսկի։

«Ուրասարն աշխարհում այն քիչ տեղերից մեկն է, որտեղ կարելի է հանդիպել բազմաթիվ հանքայնացված վայրերի յոթ կիլոմետր երկարությամբ... եւ ընդամենը մի քանի ոչ խոր հորատանցքերով։ Ես անձամբ սա շատ հետաքրքիր եմ համարում՝ հաշվի առնելով նրա չափը, հանքայնացումը մակերեսին եւ տեղադրությունն այդ նույն լայնամասշտաբ կառուցվածքի երկայնքով՝ այն համանման երկրաբանական տեղանքով, որտեղ գտնվում է Սոթքի համաշխարհային դասի հանքը»,- նշել է Մուրը՝ ավելացնելով, որ Fremont Gold-ը կդառնա առաջինը Հայաստանում օգտակար հանածոների հետախուզման այդ նոր փուլում»։

«Ուրասարի հետախուզման ակնկալվող թույլտվությամբ, ինչպես նաեւ վերջերս ստորագրված «Վարդենիս» նախագծով՝ Fremont Gold-ը կունենա համաշխարհային դասի հանքավայրերի երկու օբյեկտ այն նպաստավոր իրավազորությամբ, ինչը ընկերությանն առաջ ընթանալու զգալի հնարավորություններ կտա»։

Fremont Gold-ի շուկայական կապիտալացումը կազմում է մոտ 3,5 մլն դոլար։ Վերջին մեկ տարում նրա արժեթղթերը վաճառվել են 7-20 սենթի շրջանակում, իսկ հոդվածը գրվելու պահին գերազանցել են 13,5 սենթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները
Սպանդանոցային ծագման մթերքի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը կբարձրանա…
Այս տարվա մեր խնդիրն է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան
Մենք մասնավոր հատվածին էինք խթանում, հիմա նաև պետք է ուշադրություն դարձնենք մեր ծախսային...
2018-ի համեմատ 2024-ին պետբյուջեն ավելի քան կրկնապատկվել է. Փաշինյան
2018 թվականի համեմատ 2019 թվականին բյուջեի եկամտային մասն աճել է...
2024-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 48,4 տոկոսը, դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 3,2 տոկոսը
ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ. նախագիծը հաստատվեց
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական...
Հաջորդ տարի Հայաստանում կկառուցվի 3 նոր ջրամբար. Եւս 15-ի մասով աշխատանքներ կտարվեն
Համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22,5 մլրդ դրամ…
Ամենաշատ