News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է և պետք է կառուցի իր հարևանների հետ խաղաղ գոյակցության արդյունավետ սխեմա: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Փաստաթուղթը, ըստ պատգամավորի, երկու հանրապետությունների քաղաքացիներին հնարավորություն կտա սահմանը հատել ներքին փաստաթղթերի (ID-card) միջոցով։ «Մենք խրախուսում ենք ժողովուրդների բարեկամությունը և ցանկանում ենք մեր հարևանների հետ ապրել բարիդրացիության ռեժիմում։ Պետք է գտնել խաղաղ համակեցության բանալին և հրաժարվել փոխադարձաբար իրար կործանելու ցանկությունից։ Այս տեսանկյունից Վրաստանի հետ հարաբերությունները կարող են դառնալ լավագույն «պիլոտային նախագիծը», և մենք պետք է ձգտենք նման ռեժիմի մյուս հարևանների հետ»,- ասաց Արսենյանը։

Իր հերթին, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ներկայացնելով համաձայնագիրը, նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա խորացմամբ։ Փոխնախարարի խոսքով, այսօր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է շուրջ 80 միջպետական ​​պայմանագիր։ Այս համաձայնագրի իրականացումը լրացուցիչ խթան կդառնա համագործակցության ակտիվացման համար, այն հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ