News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում պետք է սիմետրիա լինի կամ՝ կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հունիսի 23-ին ասել է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա համոզված է, որ Հայաստանի ներկա իշխանություններն ի վիճակի չեն գործընթացը տանել ոչ մեկ, ոչ մյուս ուղղությամբ։

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների, ինչից հետո պետք է բացվեն դեսպանություններ, պետք է տարվի Հայոց ցեղասպանության ճանաչման, հայերի մշակութային ժառանգության եւ հայրենիք վերադառնալու իրավունքի վերականգնման, սահմանների ճշտման աշխատանք՝ Կարսի եւ Մոսկվայի անօրինական ժառանգությունից ազատվելով։

Հովհաննիսյանը նշել է, որ այդ ամենին կարելի է փորձել հասնել Հայաստանի այլ իշխանությունների օրոք, քանի որ ներկա իշխանությունները դրան ի վիճակի չեն։

«Հայաստանի ներկա իշխանություններն արդեն ընդունել են նախապայմանները ե՛ւ հայ-ադրբեջանական հարաբերությունների, ե՛ւ Արցախի մասով։ Եվ հայտնի չէ, թե էլի ինչ նախապայմաններ են ընդունել, օրինակ, այդ նույն Ցեղասպանության հարցով։ Արարատի մասին հռետորաբանությունը որոշակի մտքերի է մղում»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ