News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում որոշեց վերաբախում կատարել 2023-ի բյուջեի մասին օրենքում եւ գումար հատկացնել  Հանրային հեռարձակողի խորհրդին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության, ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության և Չինաստանի առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է Ընկերության նոր 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման նախագծի իրականացման պայմանագիրը, համաձայն որի չինական կողմի պարտավորությունը նախնական գնահատմամբ կազմում է  191 մլն ժենմինբի (RMB):

Համաձայն պայմանագրի՝ հայկական կողմը, ի դեմս Հանրային հեռուստաընկերության, այլ պարտավորությունների հետ մեկտեղ, կրում է նաև շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերը:

2023 թվականին շինարարական աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտ ֆինանսական հատկացումների ընդհանուր գումարը նախատեսվում է մոտ 663 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ, իսկ 2024թ.-ի կտրվածքով՝ 189 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

Ըստ այդմ, 2023 թվականին անհրաժեշտ անվտանգության սարքավորումների ձեռքբերման արժեքը նախատեսվում է մոտ 30 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

Այսպիսով՝ 2023 թվականին Ընկերությանը անհրաժեշտ կլինի 693 մլն ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, ինչը ենթակա չէ ԱԱՀ–ով հարկմանը, քանի որ սույն կապիտալ դրամաշնորհը ծառայությունների մատուցում չի ենթադրում: Ինչ վերաբերում է 2024 թվականին շինարարական աշխատանքների գծով անհրաժեշտ 189 մլն ՀՀ դրամին, ապա վերջինս ներառվել է Ընկերության 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին կիրականացվի 693,000.0 հազար դրամ ծախս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ