News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի կարողանա չորեքշաբթի մասնակցել Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին 2007թ. հանրահավքը ցրելու գործով, քանի որ նրա առողջական վիճակը վատացել է։ Այս մասին տեղեկացրել է նրա հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Սոֆո Ջափարիձեն։

«Այսօր Միխայիլ Սաակաշվիլին ինքը պետք է միանար դատավարությանը, բայց առողջական վիճակի վատանալու պատճառով (արյան անալիզները վատացել են) սեդացիայի ֆոնին արյան փոխներարկում է կատարվում։ Հույս ունեմ, որ առաջիկա օրերին ցուցանիշները, ընդհանուր վիճակը կլավանան, եւ նա կկարողանա միանալ հաջորդ դատավարությանը։ Նա դա անելու մեծ ցանկություն եւ մարտական տրամադրվածություն ունի»,- գրել է Ջափարիձեն Ֆեյսբուքի իր էջում։

Սաակաշվիլու գործով դատական նիստը  սկսվել է չորեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 16.00-ին, բայց սկսվելուց հետո շատ չանցած՝ տեղափոխվել է։ Կասկածներ, որ նախկին նախագահը կկարողանա մասնակցել նիստին, մինչ այդ հայտնել էր նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան։ Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 20-ին։

Նախորդ նիստում (հուլիսի 3-ին) Սաակաշվիլին մասնակցել էր հեռահար։ Նրա նիհարած տեսքը բուռն արձագանք է առաջացրել արտասահմանյան քաղաքական գործիչների շրջանում, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհուրդ է տվել Կիեւում Վրաստանի դեսպանին հեռանալ երկրից նախկին նախագահի հետագա ճակատագրի մասին խորհրդակցությունների համար, ինչից հետո դիվանագետը վերադարձել է Թբիլիսի։  Վրաստանի ԱԳՆ-ն այս քայլն անվանել է երկու երկրների հարաբերությունների սրման ծայրահեղ արտահայտություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հանգստյան օրերին նախապատրաստվում է մեծ ցույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ
Վրացական հասարակական կազմակերպությունները պատրաստվում են ցույցի...
Վրաստանի խորհրդարանում չեղարկվել են բոլոր միջոցառումները
Մայիսի 2-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են...
Ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ. Վրաստանի առողջապահության նախարարություն
Մայիսի 1-2-ին ցույցերի ցրման ժամանակ տուժել է 15 մարդ...
Վրաստանում հետաքննում են ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը
Չորեքշաբթի գիշերը վրացական հատուկ ջոկատայինները փորձել են բռնությամբ ցրել Թբիլիսիում «օտարերկրյա...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Վրաստանի խորհրդարանում նիստից առաջ տեղի է ունեցել ծեծկռտուք պատգամավորների միջեւ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում...
Ամենաշատ