News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

«Յուքոմ» ընկերությունն այսօր՝ օգոստոսի 30-ին, ունեցել է շարժական կապի եւ ֆիքսված ծառայությունների հետ կապված խնդիր:

NEWS.am-ին ընկերության մամուլի ծառայությունից պարզաբանեցին, որ ֆիքսված կապի ծառայությունները շատ կարճ ժամանակահատվածում վերականգնվել են, իսկ շարժական կապի ծառայությունները սկզբում 3G մակարդակով են վերականգնվել, կես ժամ անց էլ՝ 4G մակարդակով.

«Այժմ հնարավոր է՝ տեղ-տեղ որոշ բաժանորդներ խնդիրներ ունենան կապի հետ կապված, բայց հիմնական խնդիրը լուծված է»,- նշեց ընկերության մամուլի ծառայությունից:

Անդրադառնալով մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի այն հրապարակմանը, որ որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է «Թուրքսելի», ընկերությունից ասացին.

«Հրապարակմանը ծանոթ ենք, սակայն մենք բաժանորդներից նման ահազանգ չենք ստացել, հիմնական մտահոգությունը եղել է ինտերնետի բացակայությունը: Պետք է նայել, թե որ հեռախոսահամարներն են միացել ոչ մեր ցանցին, եւ տարածաշրջանային առումով՝ որտեղ են գտնվել: Եթե ռոումինգն ակտիվացված է եղել, ապա հեռախոսը միշտ փնտրում է ցանց, եւ կարող է միանալ առաջին իսկ հզոր ցանցին»:

Ucom որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի. Սամվել Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բարեփոխումների այս փուլում Հանրային հեռուստատեսությունը մեր ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է. ԿԳՄՍ նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից ցանկանում եմ ընդգծել՝ ոլորտային բարեփոխումների այս փուլում Հանրային...
Մեր հեռուստատեսությունը լիարժեք հասել է իր ամենակարևոր որակին՝ խոսքի ազատությանն ու գրաքննության մերժմանը. Խաչատուրյան
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հանրային հեռուստատեսության...
ՀՀ-ում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա. Փաշինյանի շնորհավորանքը՝ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով
4 տարում Հանրայինը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել...
«Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունն ինչպե՞ս ստացավ ՀԾԿՀ-ի վստահությունը. Հարց՝ Բաղրամյանին
Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի...
Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
Համագործակցելով «Լոֆթ»-ի հետ՝ մենք աջակցում ենք հենց այդ երիտասարդներին՝ նրանց տալով որակյալ ժամանցի, ծանոթությունների հնարավորություն...
Լիցքավորի՛ր  էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
Team Energy կայանների արագ և գերարագ AC ու DC լիցքավորիչները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար...
Ամենաշատ