News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական հարաբերություններում հարցեր նախկինում էլ են եղել, նախկին իշխանությունների օրոք, բայց Հայաստանի ներկա իշխանությունները սկզբունքորեն ավելի հանրային են, շատ բան է արվում բաց ռեժիմով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 8-ին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա պարզաբանել է, որ  մինչեւ 2018թ. խնդիրներ նույնպես եղել են, բայց դրանք լուծվել են ավելի բյուրոկրատորեն։

«Մյուս կողմից՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանը շատ նյարդային է ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում հետխորհրդային տարածքում։ Մեկը մյուսի վրա այս երկու դիսկուրսները դնելը հանգեցնում է բախումների ուղիղ եթերում, որոնք առաջ մենք չենք տեսել։ Բայց լուրջ քաղաքական մակարդակով ոչ մի լուրջ բան տեղի չի ունենում։ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, Երեւանը դուրս չի եկել ԱՊՀ-ից, երկկողմ համաձայնագրերը շարունակում են գործել»,- ընդգծել է Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում այժմ, երկու մենախոսություն է. կողմերը միմյանց չեն լսում։

Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը չի կատարում այն բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է 2020թ.։

«Լաչինի միջանցքը  իրապես վերահսկում են ադրբեջանցիները, որոնք ստուգում են հենց ռուս խաղաղապահներին։ Իմ տեղեկություններով՝ Ադրբեջանը խաղաղապահներին ստուգում է անգամ ուղղաթիռներով թռչելիս»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ