News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կարո՞ղ էր արդյոք Թուրքիան աջակցել Բաքվին, միջոցներ եւ օգնություն տրամադրել 44-օրյա պատերազմի ժամանակ, եթե ԱՄՆ-ից թույլտվություն ստացած չլիներ։ Ոչ։ Այս մասին հայ-ռուսական մեդիա-ֆորումի ժամանակ սեպտեմբերի 8-ին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։

«Կարո՞ղ էր արդյոք Թուրքիան իր գործողությունները համաձայնեցնել Բաքվի հետ՝ չտեղեկացնելով ՆԱՏՕ հրամանատարաշտաբային ղեկավարությանը։ Ինչո՞ւ ԱՄՆ-ն թույլ տվեց Թուրքիային եւ Բաքվին անել այն, ինչ նրանք արեցին։ Ո՞ւմ է պարտք Թուրքիան։ Ո՞վ է թուրքական բանկերի առաջատար դոնորը։ Ո՞վ է միջազգային տարբեր նախագծերի թուրքական պատվիրատուն, այդ թվում Իրաքում եւ Սիրիայում։

Ինչո՞ւ ԱՄՆ-ն արեց այն, ինչ տեղի է ունենում Արցախում հումանիտար իրավիճակի տեսակետից։ Որովհետեւ նա այդ կերպ ստանում է ազդեցության լծակներ իրավիճակի վրա։ Դա ուղղված է Ռուսաստանի եւ Հայաստանի թուլացմանը, քանի որ թույլ Հայաստանն ավելի հեշտ է կառավարել»,- ավելացրել է փորձագետը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն հայտարարում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին, բայց շփումներ է պահպանում Ադրբեջանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ