News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Երբ կռիվն սկսվեց, երկու եղբայրով մեկնեցին. Միհրանս շուտ մեկնեց, Հովհանեսս հոկտեմբերին է գնացել զոհվել է հոկտեմբերի 16-ին, Հադրութում: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված, «Թեւանիկ» ֆիլմի հերոս Հովհաննես Խոդերյանի մայրը՝ Հայաստան Մկրտչյանը:

«Ես Շուշիից եմ, 30 տարի Շուշիում ենք ապրել: Ասում էր՝ բա պետք է գնանք, մեր հայրնեիքն է, մեր տունն այնտեղ է, հորս գերեզմանը Շուշիում է: Կապ չունի, որ մենք Երեւանում ենք, պետք է գնանք մեր հողը պաշտպանենք: 2021-ի հունվարի 19-ին մեծ որդին Հովհաննեսի մարմինը գտնում է, փետրվարին 2-ին էլ Եռաբլուրում հողին ենք հանձնում: Ինքը դերասան էր «Թեւանիկ» կինոյում էր խաղում: Ինչպես կինոյում խաղում է, նույն ձեւով էլ զոհվում է, դիպուկահարն է խփում»,-ասաց նա:

Հայաստան Մկրչյանը պատմեց, որ որդին նշանված էր, ուզում էր ամուսնանալ, ամեն ինչ կիսատ մնաց. «Ո՞ւմ պատճառով, փողոցից եկած իշխանության պատճառով: Հիմա ամաչում եմ նայեմ չքերին, ասեմ՝ Հովիկ ջան, պայքարում էիր հողի համար, հիմա ո՞ւր է էդ հողը: բոլորը տվեցինք ու դուրս եկանք:Շուշին թողեցինք, Ստեփանակերտը թողեցինք, սեփական ոչինչ չունենք, դարձանք փախստական: Ես օրինակ տուն չունեմ, աղջկաս հետ վարձով եմ մնում: Սա է իմ տունը, որտեղ Հովոս  է, այնտեղ ես: Ախր ես սկի երեսն էլ չեմ տեսել, 22 տարի պահել եմ, բերել են փակ վիճակում, չգիտեմ՝ ինչն եմ համբուրել, ձեռքը, ոտքը, կոշիկները… ես էլ չգիտեմ: Ո՞նց ապրեմ: չարացել եմ բոլորի վրա, հանուն ինչի՞ գնաց իմ բալես:

Հիմա խաղաղություն եմ ցանկանում, ցանկանում եմ, որ սրբապիղծները չգան, մեր Եռաբլուրը չգան չպղծեն, մերե երեխեքին չպղծեն: Ինձ մեղադրեք, ասեք՝ փողոցից եկած իշխանությանը բան ենք ասում, ո՞նց չասենք բա: Ծախեցին, կերան բոլորը՝ Ղարաբաղից սկսած, այստեղից վերջացրած: Եթե տալու էին հողերը, թող տային, խի՞ մեր երեխեքին տարան, սպանեցին:

Մեր վերջին գրքի էջը փակեց ռուսը: Կռվից հետո ուրախացած գնացի Ղարաբաղ, ինձ Արցախում երկու սենյականոց տուն տվեցին, հիմա ոչինչ չունեմ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. «Զինապահ» հիմնադրամի կայքում հրապարակված են 44-օրյա պատերազմում զոհվածների բոլոր տվյալները
Ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չեն հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ