News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց  հայերի նկատմամբ, մինչդեռ աշխարհը լռություն էր պահպանում։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել էր, որ Բաքվի կողմից նախկին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակումը Միջազգային դատարանի կողմից ճանաչվել է անօրինական, քանի որ այն համապատասխանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի «գ» կետին, - գրում է Լեն Ուիքսը Providence պորտալի իր հոդվածում:

«Ինչո՞ւ պետք է մարդկանց հուզի սա: Բացի Արցախում անմեղ հայերին տառապանք պատճառելուց, այս աղաղակող արարքը նաև զգալիորեն խարխլեց այսպես կոչված «կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» և խրախուսեց բռնապետերին ուժ կիրառել քաղաքական հակամարտությունները լուծելու համար: Այժմ Կովկասը կարող է դիմակայել տարածաշրջանային պատերազմի, որին կարող են ներքաշվել   Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Իսրայելը:

Ադրբեջանական ավտորիտար ռեժիմը, որը 2021 և 2022 թվականներին ներխուժեց Հայաստան և ապօրինաբար  պահում է  հայ ռազմագերիներին, կատարեց սադիստական ​​ռազմական հանցագործություններ, ինչպիսիք են գլխատումները և եկեղեցիներ ռմբակոծելը և պետականորեն  ռասիզմ սերմանելով հայերի դեմ՝   փորձում է արդարացնել իր գործողությունները։ Այն կեղծարարությամբ  2023 թվականի սեպտեմբերի 19-ին սովի շրջափակման և ռազմական հարձակման ենթարկված մարդկանց ներկայացնում է որպես «հողերը կամավոր լքածներ», հողեր,որոնց վրա ապրել են հազարավոր տարիներ։

Մինչ այժմ Ադրբեջանին հաջողվել է վերահսկել այս իրավիճակը՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսին է քաղաքական գործիչներին և լրատվամիջոցներին կաշառելու տխրահռչակ սխեման՝ խուսափելու Արևմուտքի ուշադրությունից․ որ նա Ռուսաստանի դաշնակից է և նույնիսկ օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից՝ վաճառելով ռուսական գազը։ Բաքուն հայերին անվանում է «անջատողականներ» և «ապստամբներ»։ Անգամ արևմտյան լրատվամիջոցներն են օգտագործում անպատեհ տերմիններ՝ Արցախը որակելու որպես «անջատված» կամ «անջատողական»։ Սա անարդարություն է, քանի որ Արցախի ժողովրդավարամետ  և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներից ազատվելու ձգտումն  անջատողականություն չէր։

Հայաստանի առաջին Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականին Ռուսական կայսրության փլուզման ժամանակ։ Արցախը  Հայաստանի առավելապես քրիստոնյա  ազգի մաս էր, և Հայաստանի դե յուրե ինքնիշխան պետություն էր ճանաչվել մեծ տերությունների կողմից 1920 թվականին։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը 1918-20 թվականներին չի ճանաչվել որպես ինքնիշխան (նույնիսկ Օսմանյան կայսրության կամ Ազգերի լիգայի կողմից): Լինելով ինքնահռչակ դե ֆակտո սուբյեկտ՝ առանց ճանաչված տարածքի, Բաքուն իրավական պահանջներ չուներ Հայաստանի կամ Արցախի նկատմամբ։

1920-ի վերջին ինքնիշխան Հայաստան սովետական ​​ապօրինի ներխուժումից հետո,  1921 թվականին Ստալինը 95%-ով հայերով բնակեցված Արցախը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունից (ԽԽՍՀ) տեղափոխեց Ադրբեջանական ԽՍՀ՝ որպես ինքնավար մարզ։ Եվ սա չնայած այն բանին, որ 1920 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ-ն արդեն ճանաչել էր Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը որպես Խորհրդային Հայաստանի մաս։ Ստալինի «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունն այդ ժամանակվանից դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատճառ։

Իր  կառավարման տարիներին Ստալինն  անտեսեց ռասիստական հողի վրա տեղի ունեցած բազմաթիվ ջարդերն ու զանգվածային սպանությունները, այդ թվում 1920 թվականին ադրբեջանցիների կողմից իրականացված Շուշիի կոտորածը  Հայոց ցեղասպանության ժամանակ, որի հետևանքով զոհվեց 20 000 հայ, և տեղի ունեցավ արցախյան այդ քաղաքի էթնիկ զտումը: Ուստի հասկանալի է Հայաստանի վաղեմի զգուշավորությունը արևելյան հարևանի նկատմամբ։

Սակայն  կա երկու կարևոր կետ առ այն, թե ինչու Արցախը Խորհրդային Ադրբեջանին փոխանցելու Ստալինի որոշումը որևէ կապ չունի Արցախի ինքնիշխան կարգավիճակի հետ։

Ադրբեջանական ԽՍՀ-ն ընդամենը Խորհրդային Միության ոչ ինքնիշխան նահանգ էր և որպես այդպիսին իրավունք չուներ հավակնելու Վեստֆալյան ինքնիշխանության տակ գտնվող տարածքներին (առանց այլ կողմի ղեկավարման)։

Ադրբեջանն ինքը չէր հավակնում որևէ ինքնիշխան իրավունքի Ադրբեջանական ԽՍՀ-ի ժամանակ. փոխարենը 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր 1918-20 թթ. չճանաչված և ոչ ինքնիշխան Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության հիման վրա Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության վերականգնման մասին:

Ադրբեջանը առաջին անգամ դարձավ դե յուրե ինքնիշխան պետություն, որն ընդունակ էր հավակնել միջազգայնորեն ճանաչված «տարածքային ամբողջականությանը» 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ «տարածքային ամբողջականությունը» ակտուալ է միայն արտաքին սպառնալիքների դեպքում, ինչպիսին է ներխուժումը, և չի հակասում մարդկանց ինքնորոշման իրավունքներին: Սա շրջադարձային պահ էր պատմության մեջ, երեք տարի անց այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը պաշտոնական հանրաքվեով օրինականորեն բաժանվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից: Դա տեղի ունեցավ նաև 1991 թվականի հանրաքվեի ժամանակ (82,1% մասնակցություն)՝ ի պաշտպանություն ԽՍՀՄ-ից 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի (և Շահումյանի շրջանի) անկախության հռչակման՝ համաձայն ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին օրենքի (հոդվածներ 3 և 5): 

Երբ 1991թ. դեկտեմբերի 26-ին Խորհրդային Միությունը և նրա օրենքներն անվավեր ճանաչվեցին նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում, առաջացան երկու իրավաբանական անձինք։ Երկուսն էլ ունեին «մաքուր թերթիկի» իրավունք Վեստֆալիայի ինքնիշխանության ներքո՝ Մոնտեվիդեոյի կոնվենցիայի համաձայն: Այսպիսով, յուրաքանչյուրի վերահսկած տարածքը և ժողովուրդը կենսական կարեւորության ասպեկտ էին ինքնիշխանության վերջնական քայլից առաջ՝ միջազգային ճանաչումից:

Ցավոք, չնայած 1988 թվականի հուլիսի 7-ին Եվրախորհրդարանի աջակցությանը Արցախը Հայաստանին վերամիավորելուն՝ հայերի դեմ շարունակվող ջարդերի պատճառով, Արևմուտքը անտեսեց Ինքնորոշման մասին ՔՔԻՄՀ միջազգային իրավունքի 1-ին հոդվածը, որն այն ժամանակվանից շնորհել է շատ երկրների։ 

Սա կարելի է բացատրել միայն արևմտյան տգիտությամբ կամ շահամոլ աշխարհաքաղաքականությամբ, քանի որ չի կարող լինել տրամաբանական պատճառ՝ մերժելու Արցախի դեմոկրատ ժողովրդին իր իրավունքները միջազգային իրավունքի համաձայն՝ միաժամանակ ճանաչելով այլոց, ինչպիսիք են Չեռնոգորիան (ճանաչել են Թուրքիան և Ադրբեջանը), Հարավային Սուդանը (ճանաչել են Թուրքիան և Ադրբեջանը), ինչպես նաև Կոսովոն և Թիմոր-Լեշտին (ճանաչել է Թուրքիան):

Բացառությամբ Չեռնոգորիայի, սրանք բոլորը «անջատականության» դեպքեր են մայր ինքնիշխան պետության կողմից, որը դեռ գոյություն ուներ: Ինչպես նշվեց, Արցախը անջատականության օրինակ չէ, քանի որ մայր պետությունը (ԽՍՀՄ) այլեւս գոյություն չուներ, երբ փորձում էր վերամիավորվել Հայաստանին։ Այսպիսով, Արցախը անկախություն հռչակելու ճիշտ նույն իրավունքներն ուներ, ինչ Ադրբեջանը՝ համաձայն նախկին խորհրդային և միջազգային համապատասխան օրենքների։

Իհարկե, Ադրբեջանը կցանկանար, որ բոլորը հավատան, թե եթե պետությունն ինքնիշխան է, ապա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում փոփոխություններ չեն կարող լինել։ Եթե ​​այդպես լիներ, ապա Ադրբեջանը գոյություն չէր ունենա, քանի որ նա ինքնիշխան Պարսկական կայսրության (այժմ Իրան) մաս էր կազմում։ Ոմանք կարող են նաև ենթադրել, որ քանի որ նախկին Լեռնային Ղարաբաղի սահմանները եղել են Ադրբեջանի սահմաններում, ուրեմն այն պետք է լինի Բաքվի տարածքի մաս, բայց նրանք, ըստ երևույթին, երբեք չեն տեսել ինքնիշխան Լեսոտոյի քարտեզը։

Ավելին, երբ հետխորհրդային առաջնորդները համաձայնեցին 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի արձանագրության նախաբանին (ոչ պարտադիր), որը ճանաչվում էր «... միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը», «առկա սահմանները». պետք է ըստ սահմանման ներառեին Արցախի օրինական սահմանները։

1991 թվականին աշխարհի կողմից Արցախը չճանաչելը և պաշտպանության պատասխանատվության միջազգային նորմին (R2P) համապատասխան քայլեր չձեռնարկելը ուղղակիորեն հանգեցրեց Արցախյան Առաջին պատերազմին։ Պատերազմի առաջին տարիներին խորհրդային աջակցությամբ Բաքվի ներխուժումից հետո տասնյակ հազարավոր մարդիկ անտեղի զոհվեցին: Այս պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարեց և ապատեղեկատվություն տարածեց այդ պատերազմի ամբողջ ընթացքում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին կամ նույնիսկ չեն որոշել խնդրո առարկա տարածքի չափը, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանձնարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբին նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը այս պաշտոնապես վիճելի տարածքում: Ադրբեջանը բազմիցս անտեսել է իր պարտավորությունները այս բանաձեւերով և խախտել 1994 թվականի զինադադարը, այդ թվում՝ չդադարեցնելով շրջափակումը, դրանք գործնականում անպետք դարձնելով: Կարծես ոչինչ չի փոխվել։ Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես ստորագրեցին հրադադարի մասին բոլոր համաձայնագրերը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը դե ֆակտո ճանաչեց Արցախը, ինչն առանցքային քայլ էր դեպի ինքնիշխանություն:

Ադրբեջանի նախագահ Ալիևը համաձայնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հրադադարի համաձայնագրի շրջանակում Լաչինի միջանցքի ստեղծմանը՝ երկու ուղղություններով էլ անխոչընդոտ մուտք ապահովելու համար։ Այնուամենայնիվ, ռուս «խաղաղապահները» փաստացի դարձան բանտապահներ՝ պահպանելով Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը, առանց միջամտելու, որպեսզի Բաքուն հավատարիմ մնա իր պարտավորություններին: Փախստականները, որոնց հետ զրուցել է հեղինակը, հաստատել են, որ Ռուսաստանին մեկ օր առաջ ծանուցում է տրվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժման մասին, մինչդեռ Կրեմլը ապատեղեկացրել է աշխարհին՝ պնդելով, որ իրեն տեղեկացրել են ընդամենը րոպեներ առաջ։

Խորապես մտահոգիչ են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին չորս գյուղերում ադրբեջանական բանակի կողմից խաղաղ բնակչության հնարավոր զանգվածային մահապատիժների մասին պնդումները, որոնց ականատեսը կարող էին լինել ռուս խաղաղապահները։ Հաղորդվում է, որ ռուսների (խաղաղապահները) սպանվելու պատճառները Կրեմլը նսեմացնում է։ Ռազմական հանցագործությունների մասին այս պնդումները պետք է հետաքննվեն անկախ մարմնի կողմից:

Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախի էթնիկ զտումն է, այլեւ Հայաստանի օկուպացիան. Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ այս մասին բաց են արտահայտվել։ Օրինակ՝ 2005 թվականին Բաքվի քաղաքապետը գերմանացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է։ Դուք՝ նացիստները, արդեն ոչնչացրել եք հրեաներին 1930-40-ականներին, չէ՞: Դուք պետք է կարողանաք հասկանալ մեզ: 2004 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարի ներկայացուցիչը հայտարարեց. «Առաջիկա 25 տարում Հարավային Կովկասում Հայաստան պետություն չի լինի»։ Նախագահ Ալիևը նույնպես մշտապես հայտարարել է հայերի դեմ իր ցեղասպանական մտադրությունների մասին։

2020 թվականի Արցախյան պատերազմը աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներ ունեցավ և ազդեց տարածաշրջանային կայունության վրա՝ նույնիսկ ներգրավելով Թուրքիայի կողմից տեղափոխվող սիրիացի վարձկաններին։ 2020 թվականին իր հաղթանակով ոգևորված՝ Ադրբեջանն այժմ ձգտում է ռազմական ճանապարհով միջանցք ստեղծել հարավային Հայաստանով, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, քանի որ դա կկտրի Հնդկաստանի և Իրանի համար կարևոր առևտրային ճանապարհը:

Արցախի չընտրված իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախը կդադարի գոյություն ունենալ, արվել է ճնշման ներքո, առանց նրա ժողովրդի ժողովրդավարական կամքի, հետևաբար անօրինական է։ Արցախն ավելի ամուր իրավական հիմքեր ուներ անկախությունը ճանաչելու համար, քան Կոսովոյի նման անջատական օրինակները։ Այնուամենայնիվ, միջազգային հանրության ցինիկ լռությունը սովի միջոցով ցեղասպանության վերաբերյալ, որը տեւեց  գրեթե տասը ամիս, եւ որին հաջորդեց արցախահայերի էթնիկ զտումը, և նրա լուռ աջակցությունը Ադրբեջանի ցեղասպան բռնապետությանը իր նավթի և գազի համար, ինչպես նաև ռուսական գազի տեղափոխումը Եվրոպա, վկայում է «միջազգային կարգի» տապալման մասին»։ Անգամ ՄԱԿ-ն ու Վատիկանը ամոթալի կերպով լռեցին։

Աշխարհում R2P սկզբունքի տապալումը թույլ է տվել Կրեմլին ևս մեկ անգամ հայերին վերաբերվել իր աշխարհաքաղաքական խաղերում որպես գրավի։ Ի պատասխան՝ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, որով ստեղծվել է Միջազգային քրեական դատարան, որը մեղադրանք է առաջադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հասկանալի է, որ Ռուսաստանն այլեւս Հայաստանի դաշնակիցը չէ. իրականում լրիվ հակառակը։

Որպես «ազատ աշխարհի առաջնորդ», Միացյալ Նահանգները խայտառակ կերպով չկարողացավ ավելիին հասնել, քան Կրեմլը: Նա ֆինանսավորում էր Ադրբեջանին Իրանի հետ պրոքսի պատերազմին աջակցելու համար, մինչդեռ հաջորդական նախագահական վարչակազմերը այս գործողությունները ներկայացրեցին Կոնգրեսին որպես ահաբեկչության կանխարգելում՝ արդարացնելու համար 907-րդ հոդվածի հետկանչումը, ինչը դուռ բացեց Ադրբեջանին ԱՄՆ օգնությունն ուղղելու համար: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն այժմ պետք է պաշտպանեն Հայաստանը իրենց գործողությունների հետևանքներից, որոնք փաստացի աջակցեցին էթնիկ զտումներին և ստիպեցին Հայաստանի նաիվ կառավարությանը լքել Արցախի հայությունը:



Մագնիտսկու տիպի պատժամիջոցները պետք է կիրառվեն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայերի դեմ պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության կազմակերպման համար, որպեսզի ուղերձ հղեն, որ էթնիկ զտումները անընդունելի են: Միջազգային փորձ ունեցող իրավաբանները պետք է անհապաղ հետաքննեն և քրեական պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանի բռնապետ Ալիևին ցեղասպանության համար Միջազգային քրեական դատարանում։

Արցախահայության նկատմամբ իրականացված ծանր անարդարությունը շտկելու համար քաղաքակիրթ աշխարհը նախ պետք է ճանաչի նրանց հսկայական մարդկային զոհաբերությունը, տնտեսական կենսունակությունը և մշակութային անփոխարինելի ժառանգությունը։ Նման հանցագործությունները պահանջում են զգալի փոխհատուցում և վերականգնման ճանապարհ:

Ադրբեջանը կոռումպացված և անկայուն բռնապետություն է, որը ճնշում է սեփական ժողովրդին և պոտենցիալ սպառնալիքի տակ է և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի կողմից, ընդ որում Ռուսաստանը կորցնում է ազդեցությունը տարածաշրջանում Թուրքիայի կողմից Հարավային Կովկաս ներթափանցելու պատճառով: Արցախը կատարել է միջազգային ճանաչման բոլոր իրավական դրույթները։ Ուստի Արցախի ժողովուրդը երբեք չպետք է կորցնի իր հնագույն հայրենիք վերադառնալու հույսը որպես ազատ ու անկախ պետություն միջազգային խաղաղապահներով, հնարավորության դեպքում, վտարանդի կառավարություն ստեղծելով։ Արևմուտքը պետք է վերականգնի վստահությունը միջազգային կարգի նկատմամբ՝ ընդունելով իր կոպիտ սխալը՝ Ադրբեջանին թույլ տալով անօրինական կերպով անեքսիայի ենթարկել Լեռնային Ղարաբաղը։ Հակառակ դեպքում աշխարհը կհայտնվի գլոբալ հակամարտության անդունդում, որտեղ գործում է ջունգլիների օրենքը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի իշխանությունները չորս գյուղերի փոխանցումն օգտագործեցին Հայաստանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար
Շրջայցի մեկնարկից մի քանի ժամ էլ չի անցել, և ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն «հայտնում են հայկական վանդալիզմի մասին»...
Կիրանցի բնակիչները ադրբեջանական դրոշ են նկատել սահմանազատված հատվածում․ գյուղապետ
Իրանց սահմանապահները որտեղ կանգնած են, մեր դրոշի հակառակ․․․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա առիթով
Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Մայիսի 28-ի առիթով...
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդում. TRT Haber
Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվել է Թուրքիայի ԱԽ-ում...
Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագրին...
Մի մասն ասում է՝ մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եթե բոլորով ապրենք ՌԴ հովանու ներքո. Կարապետյան
Այն մարդը, ով Ռուսաստանի հետ իսկական ընկերություն է անում, Ռուսաստանը այդ մարդուն երբեք մենակ չի թողնում...
Ամենաշատ