Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Բաթում կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն։
ՍԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան և Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։
Հանդիպման մասնակիցները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը։