News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին հրավիրել է դեկտեմբերին Մոսկվայում հանդիպման՝ մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության հարցերը քննարկելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հրավիրում եմ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների բոլոր ղեկավարներին դեկտեմբերին կայանալիք հանդիպմանը Մոսկվայում։ Առաջարկում ենք այն տրամադրել մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության հեռանկարների քննարկմանը։ Հենց դա է միավորում մեր ժողովուրդներին»,- ասել է նա ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Նա նաև նշել է, որ ԱՊՀ գործընկերների հետ Ռուսաստանի համագործակցության արդյունքները արդյունաբերության տարբեր ոլորտներում կներկայացվեն «Ռոսիա» միջազգային ցուցահանդես-ֆորումում։

«Այն կանցկացվի նոյեմբերի 4-ից մարտի 17-ը Մոսկվայում՝ ՎԴՆԽ-ի տարածքում։ Բոլորին հրավիրում եմ մասնակցելու։ Եվ նաև՝ կազմակերպեք միջոցառումներ ВДНХ-ի տաղավարներում՝ ի թիվս այլ բաների, ցույց տալու ձեր երկրների հաջողված ինտեգրացիոն նախագծերն ու նոր խոստումնալից նախաձեռնությունները»,- հավելել է ՌԴ վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ