News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց՝ իրենք ծրագրել էին հանձնաժողով հրավիրել Արցախ նախկին Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, սակայն երկու դեպքում էլ կան խոչընդոտներ. Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը քրեական գործով է անցնում, հետևապես հանձնաժողովը քննարկել և որոշել է մի շարք հարցերի պատասխաններ փորձել ստանալ Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահից:

«Բավականին շատ հարցեր կան, որոնք նախագահի պաշտոնում արդեն հայտնված պարոն Շահրամանյանից կարողանանք ստանալ այդ հարցերի պատասխանները: Ենթադրում եմ, որ ինքը ինչ-որ բաներ հասցրած կլիներ ծանոթացած լիներ, նաև 44-օրյա պատերազմի դրվագներին առնչվող: Առավել ևս երբ որ պարոն Շահրամանյանը նաև 2018-ից 2020 թվականներին եղել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Դա ի՞նչ է նշանակում, որ մեր այն հատվածը՝ կապված պետական դավաճաության, դիվերսանտների և նրանց գոյության մասին, նաև պատերազմի մինչև սկսվեկը տեղեկատվության հետ կապված հարցերի պատասխանները մենք, բնականաբար, կուզեինք լսել պարոն Շահրամանյանից», - ասաց նա:

Սամվել Շահրամանյանը որպես Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն պաշտոնավարել է 2018 թվականից մինչև 2020 թվականի մայիսը: Դրանից հետո նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Իսկ պատերազմից մեկ տարի անց արդեն զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի, ապա նաև քարտուղարի պաշտոնը:

Թե այս պարագայում 44-օրյա պատերամիզն առնչվող ինչ տեղեկություններ կարող է Շահրամանյանը հայտնել քննիչ հանձնաժողովին, պարզ չէ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկվանից փորձում է կապ հաստատել նրա հետ, բայց ասաց՝ Շահրամանյանը իր զանգերին չի պատասխանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ