News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, ով 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո գերեվարվել էր Ադրբեջանի կողմից, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այդ մասին «Արևելք»-ին ասել է Վիգենի կինը՝ Լինտա Իւլճէքեանը։

«Վիգենի կյանքը մազից է կախված։ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Վերջին շրջանում հազվադեպ ենք կապնվում Վիգենի հետ, և այդ ընթացքում պարզ է դառնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի և հարկավոր է վայրկյան առաջ ազատել նրան Բաքվի բանտից»,- ասել է նա։

Լինտա Իւլճէքեանը նշել է, որ Վիգենի ազատության համար քայլեր արվում են բայց  չի ուզել մանրամասներ հայտնել։ Նա հույս է հայտնել, որ իր խոսքը կհասնի Հայաստանի, Սփյուռքի հասարակություններին, որոնք էլ քայլեր կանեն Վիգենի կյանքը փրկելու համար։

Հիշեցնենք, որ լիբանանահայեր Մարալ Նաջարյանը ու Վիգեն Էուլջեքյանը իրերի հետևից Բերձոր էին մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ 2020 թ.նոյեմբերի 11-ին ու գերեվարվել էին։ Օրեր անց Վիգեն Էուլջեքյանին, որ տաքսու վարորդ էր ու Շուշիում էր հաստատվել, Ադրբեջանը ներկայացրել էր որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք էր առաջադրվել, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թ. մարտին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ