News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հին գլադիատորական մարտերի գրավչությունը, որը վառ կերպով ներկայացված է ֆիլմերում և հեռուստատեսային շոուներում, գրավում է հանդիսատեսին իր արյունոտ դրամայով և բարձր խաղադրույքներով: Սակայն, այս պատմական տեսարանների հետևում գտնվող  իրականությունը հաճախ սխալ է ընկալվում, գրում է Big Think-ը:

Ի տարբերություն ֆիլմերում ցուցադրվածի, գլադիատորների մենամարտերը հազվադեպ էին մահով ավարտվում. երկուսը մտնում էին ասպարեզ, սակայն միայն մեկն էր դուրս գալիս: Դրանք ավելի շուտ ցուցադրում էին այն, ինչ հռոմեացիներն անվանում էին virtus, այսինքն՝ ֆիզիկական և հոգեբանական տոկունություն, ինչպես նաև ռազմական վարպետություն։ Դրանք միայն հազվադեպ, կամ պատահաբար են ավարտվել մահով, հաղորդում է Focus-ը։

Երկրորդ՝ գլադիատորները թանկարժեք էին։ Յուրաքանչյուր գլադիատոր ամիսներ շարունակ վերապատրաստվել է բժիշկների մոտ: Նրանք ստացել են լավագույն բժշկական օգնությունը ժամանակի լավագույն բժիշկներից։

Զարմանալիորեն, հանդիսատեսը փափագում էր տաղանդի և տոկունության դրսևորումների՝ գերադասելով  վարպետորեն անցկացվող  մարտը արագ մահվանը: Գլադիատորները մարզված  մարդիկ էին, ոչ թե միանգամյա օգտագործման զոհեր:

Հետաքրքիր է, որ բռնցքամարտը, որը  մինչև ուշագնացության աստիճանի մարտեր է ենթադրում և ըմբշամարտը, իր խեղդող տեխնիկայով,  ավելի շատ մարդկանց մահվան պատճառ են եղել, քան զենքով մարտերը:

Գլադիատորական մարտերը միապաղաղ գործ չէին։ Ժամանակակից խառը մենամարտերի նման, մարտական ​​ոճերի բազմազան տեսականի կար՝ մոտավորապես 20-ից 30: Գլադիատորներն ընտրում էին իրենց մարտական ​​ոճը՝ ելնելով իրենց կազմվածքից, աթլետիզմից և մարզիչների խորհուրդներից:

Կոլիզեյն իսկապես ավելի շատ նման էր բռնցքամարտի ռինգի, քան մարտի դաշտի: Ինչպես պատմության գրեթե բոլոր մարզաձևերը, գլադիատորական մարտերը նույնպես ունեին իրենց կանոնները:

Ֆիզիկական սահմանափակումների պատճառով այս մենամարտերը տեղի են ունեցել ռաունդներով։ Եթե ​​նայեք ժամանակակից սպորտին, ապա չկա ֆիզիկական պայքարի մի ձև, որը ռաունդներ չունենա: Եվ պարզ պատասխանն այն է, որ մենք ֆիզիկապես անկարող ենք պահպանել անաէրոբ ինտենսիվության մակարդակը   մի քանի րոպեից ավելի:

Բացի այդ, յուրաքանչյուր մենամարտում երկու դատավոր կար, որոնք հետևում էին մենամարտի ընթացքին, նախազգուշացումներ էին անում և վերահսկում արդար խաղը: Այս կանոնները կոչված էին անվտանգության և արդարության որոշակի մակարդակ երաշխավորել  առանց այն էլ լարված տեսարանի ժամանակ:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել...
Մահացել է Անուկ Էմեն
1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ...
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները…
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյան
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ…
Ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան
Պրեմիերա օնլայն-կինոթատրոնում...
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
Ամենաշատ