News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Եթե մենք դժգոհում ենք, որ Ռուսաստանը լավ բարեկամ չեղավ այս ընթացքում, բայց նաեւ Հայաստանի իշխանությունները լավ հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե մենք Ռուսաստանին թշնամացնենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Սրա պատճառով է, այսպես ասած, իրենց կարծիքով, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, անորոշ հայտարարությունները։ Սա, բնական է, երկար չի կարող տևել, դրվելու է կողմնորոշման խնդիր։ Բոլոր կողմերից է դրվելու և այստեղ է մեր վիճակը վատանալու, «կամ-կամ»-ի վիճակ է առաջանալու։

Արևմուտքն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես, Ռուսաստանն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես։ Որովհետև մյուսի հետ լինել, նշանակում է՝  մյուսին դեմ լինել։ Այսօր իսկապես աշխարհաքաղաքական առճակատումը բերել է դրան։ «Չի ստացվի «և-և»- ի վիճակն իրականացնել, չնայած Հայաստանը դա պետք է փորձի անել: Հայաստանը պետք է Ռուսաստանին ասի՝ այն, ինչը դու չես կարողանում ինձ տրամադրել, ես դա պետք է  փոխհատուցեմ այլ ճանապարհով, եւ դա ճիշտ ճանապարհ կլինի: Այն, որ ասում են՝ դիվերսիֆիկացիա, իրականում դիվերսիֆիկացիա պետք է անել: Դիֆերսիֆիկացիա կլինի, որ այդ ամենը ասելով հանդերձ, գնալ ու ՀԱՊԿ նիստերին մասնակցել: Պագոնները չեն ընկնի, եթե գնան ու մասնակցեն ՀԱՊԿ նիստերին»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ