News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Մենք թույլ ենք տալիս, որ  ՀԱՊԿ շրջանակներում մեր թիկունքում որոշումներ կայացվեն, դա Անկարան և Բաքուն ակտիվորեն կօգտագործեն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, սակայն ամեն ինչ արվում է կազմակերպությունը վարկաբեկելու համար։ Ոչ ոք արևմտյան գործընկերներին չի հարցնում, թե ինչ են առաջարկում մեզ դրա դիմաց։

Պատրա՞ստ են նրանք ապահովելու մեր անվտանգությունը։ Պատրա՞ստ են այստեղ իրենց զորքերը տեղակայել։ Ինչպե՞ս է դա արվելու։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ուղղակիորեն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ միջամտել Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։ Ոչ ոք պատժամիջոցներ չի կիրառում։ Ինչպես 100 տարի առաջ, Արևմուտքը գեղեցիկ խոսքերով փորձում է մեզ պոկել Ռուսաստանից, բայց դրա դիմաց ոչինչ չի առաջարկում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հռետորաբանության մակարդակով ցուցադրաբար դեմ է Ադրբեջանին, սակայն հեռախոսազանգերով հարցերը չեն լուծվում, անհրաժեշտ են կոնկրետ երաշխիքներ։

«Մենք անընդհատ խոսակցություններ ենք լսում, որ կա՛մ մեզ կփրկի Արևմուտքը, կա՛մ Ռուսաստանը: Այս ամենը հանգեցրեց ողբերգության»,- հավելեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Երբ դա կլինի՝ կորոշենք. Նիկոլ Փաշինյան
Ընդդիմությունը պնդում է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունները մի շարք…
Ամենաշատ