News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Իշխանության հայտարարությունները, թե անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիա են անում, զենքեր են գնում այլ աղբյուրներից, դրանք ընդամենը ձեւակերպումներ են արդարացնելու իրենց գործողությունները, որովհետեւ իրենց իշխանության գալուց առաջ էլ Հայաստանը համագործակցել է ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Հայաստանի զինված ուժերի որոշակի մաս նաեւ վերապատրաստումներ է անցել ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում: Հայաստանը շատ ակտիվ համագործակցել է ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հետ իրենց խաղաղապահ առաքելությունների շրջանակներում, ըստ անհրաժեշտության եւ ըստ կարիքների սպառազինության կամ զինատեսակների կամ զորքի հագեցածության տարբեր պարագաների ձեռքբերում իրականացվել է ոչ միայ ՀԱՊԿ-ի դաշտից, հիմնականում ՌԴ-ից, այլեւ այլ պետություններից եւ այստեղ երբեւէ խնդիրներ չեն առաջացել:

Այս խնդիրները փորձում են ներկայացնել սուր լույսի ներքո, որպեսզի արդարացվի դեպի ՆԱՏՕ կամ ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ ներկայացվեց,  տրանսատլանտյան համագործակցությանն ուղղված  իրենց քայլերն արդարացնելու համար»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ