News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կարևորելով մարզերի զարգացումը և սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների համար նախատեսված կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի ակտիվացմանը և տարածմանը։

Համագործակցության շրջանակներում Team Telecom Armenia-ն Իջևանի և Մեղրիի «Լոֆթ» երիտասարդական կենտրոններին տրամադրում է անվճար գերարագ ինտերնետ՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ երիտասարդների ներգրավման և հաղորդակցության զարգացման հարցում։ Սա թույլ կտա ընդլայնել կենտրոնների նախագծերի և ծրագրերի շրջանակը, որոնք կազմակերպվում են առցանց եղանակով։

«Մարզերի զարգացումը և ուժեղացումը, որոնք մեզ համար առաջնահերթություն են, նաև կապված են այդ համայնքներում ապրող երիտասարդների հետ։ Համագործակցելով «Լոֆթ»-ի հետ՝ մենք աջակցում ենք հենց այդ երիտասարդներին՝ նրանց տալով որակյալ ժամանցի, ծանոթությունների հնարավորություն և ժամանակակից կրթական ռեսուրսներին անսպառ հասանելիություն»․ նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, կարևորելով Team Telecom Armenia-ի հետ համագործակցությունը, նշում է․ «Նմանատիպ խոշոր ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունները շատ էական ու ոգևորիչ են։ Team Telecom Armenia-ի այս աջակցությունը թույլ է տալու էլ ավելի կրճատել մարզ-մայրաքաղաք հեռավորությունը՝ և բառիս բուն իմաստով, և փոխաբերական։ Գերարագ ինտերնետ հասանելիությունը և մարզաբնակ երիտասարդի հաղորդակցության միջոցների բարելավումը էական նշանակություն ունեն մեր կենտրոնների համար։ Team-ի կողմից իրականացված այս ներդրումը, համոզված եմ, սկիզբն է գործընկերային այն հարաբերությունների, որոնք հետագայում լայն իմաստով նպաստելու են կենտրոնների զարգացմանն ու առաջընթացին»։

Նախաձեռնության շնորհիվ մարզաբնակ երիտասարդները հնարավորություն կունենան նաև իրենց համայնքի «Լոֆթ» կենտրոններում հետևելու միջազգային, համապետական և այլ իրադարձությունների հեռարձակմանը՝ այդ կերպ մաս դառնալով մշակութային, կրթական, սպորտային և այլ իրադարձությունների։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ