News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկումները խաղաղության համաձայնագրի հանգեցնեն։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։

Նա նշել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի ապակառուցողական քայլերից, «3+3» համագործակցության ձևաչափը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։

Չելիքը նաև ասել է, որ «ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին՝ Ղարաբաղն ազատագրելու համար»։ Նա նշել է, որ Վաշինգտոնը վերոնշյալ ժամանակահատվածում առաջ է քաշել այս պահանջը՝ որպես Թուրքիա F-16-ներ ուղարկելու պայման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ