News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ոլորտային բարեփոխումների այս փուլում Հանրային հեռուստատեսությունը մեր ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է: Այդ մասին նշված է Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ հրապարակված ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձում:

«Հեռուստատեսության հարգարժա՛ն աշխատակիցներ,

ՀՀ կառավարության որոշմամբ արդեն մեկ տարի է՝ նոյեմբերի 29-ը նշվում է որպես Հեռուստատեսության աշխատողի օր՝ ի նշանավորումն հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակման:

Սա կարևոր քայլ էր՝ վերահաստատելու պետության վերաբերմունքը ձեր կատարած աշխատանքի նկատմամբ, արժևորելու և գնահատելու ձեր ամենօրյա ջանքերը՝ ուղղված հասարակության իրազեկվածության բարձրացմանը և ազատ խոսքի գաղափարի կարևորմանը:

Նոր ժամանակների մարտահրավերներն իրենց հետ բերում են նաև նոր լուծումներ, ու այդ ճանապարհին անչափ կարևոր է ապահովել փաստերի վրա հիմնված, վստահելի աղբյուրներից ճշտված տեղեկատվական հոսքեր` որպես հակակշիռ ապատեղեկատվությանը, որն այսօր մտահոգիչ ծավալների է հասնում։

Այդ կարևոր առաքելության իրականացմանը զուգահեռ՝ մնայուն արժեքների խրախուսումը, մշակույթի, կրթության, սպորտի և գիտական նվաճումների հանրահռչակումը հեռուստատեսության առաջնային և գլխավոր դերերից է։ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է այդ արժեքների ստեղծողը, կրողը, տարածողն ու հանրայնացնողը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից ցանկանում եմ ընդգծել՝ ոլորտային բարեփոխումների այս փուլում Հանրային հեռուստատեսությունը մեր ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է: Մեր անմիջական համագործակցությամբ ու շարունակական աշխատանքով լայն հասարակությանը մանրամասն ներկայացվում են այն առաջնային փոփոխություններն ու իրադարձությունները, որոնք իրականացվում են պետական քաղաքականությամբ և անմիջականորեն առնչվում են հասարակության տարբեր շերտերին:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: Ձեր նվիրական և ստեղծագործ աշխատանքում մաղթում եմ բազում վերելքներ, անսպառ եռանդ և մեծ լսարան»,- նշվում է նախարարի ուղերձում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ