News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ չեն նախատեսվում:

«Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ բանակցություններ կամ հանդիպում չի նախատեսվում»,- NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը  աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ