News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սանկտ Պետերբուրգում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ոխ չի պահում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և վստահ է, որ այս երկիրը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը, հայտնում է БЕЛТА-ն։

Լուկաշենկոյին հարցրել են՝ արդյոք վիրավորանք կա, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ է եկել ԵԱՏՄ գագաթնաժողովին, սակայն նախկինում չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։ «Ի՞նչ եք ասում։ Սրանք տարբեր ձևաչափեր են: Ես գիտեի այդ մասին։ Ես այն ժամանակ ասացի, որ նա թռչելու է Սանկտ Պետերբուրգ։ Երբ խոսեցի նրա հետ, ասացի. «Նիկոլ Վովաևիչ, պատրաստվո՞ւմ ես թռչել Սանկտ Պետերբուրգ», նա ասում է. «Դե, սա այլ ձևաչափ է՝ տնտեսական։ Մենք վիրավորված ենք ռազմաքաղաքական ՀԱՊԿ-ից, իսկ սա տնտեսություն է»։ Դրա համար ես գիտեի, որ նա թռչելու է Սանկտ Պետերբուրգ։ Եվ ես նրան դրանում այն ժամանակ աջակցեցի, այժմ նույնպես աջակցում եմ նրան: Այստեղ ի՞նչ վիրավորանք»: – ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ