News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրները պետք է միասնական մոտեցում կիրառեն վտարման ենթակա անձանց հանդեպ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձը վկայող փաստաթղթավորման հարցերի փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ, հունվարի 15-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նպատակը համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծումն է։

Փոխգործակցության կարգը կսահմանվի վկայականների ձեւակերպման մասով, որոնք նախատեսված են այն անձանց վերադարձի համար, որոնք ինքնությունը հաստատող գործող փաստաթղթեր չունեն եւ ենթակա են հարկադիր վտարման։

«Չնայած բանակցություններին մասնակցել են նաեւ ԱՊՀ այլ երկրներ, ներկայում այս համաձայնագիրը կիրառվում է միայն Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից։ Հայաստանը կդառնա երրորդ երկիրը, որը կվավերացնի համաձայնագիրը»,- նշել է Սարգսյանը։

Փաստաթուղթը, փոխնախարարի խոսքով, քննարկվել է ինչպես արդարադատության եւ ֆինանսների նախարարություններում, այնպես էլ Սահմանադրական դատարանում։ Բոլոր կառույցները դրական եզրակացություն են տվել։ Նշվել է, որ համաձայնագրի վավերացումը չի հակասի ՀՀ Սահմանադրությանը։

Հայաստանի մասով համաձայնագրում վերապահում կա. եթե համաձայնագրին Հայաստանից հետո միանա ԱՊՀ անդամ որեւէ այլ երկիր, ապա Երեւանը իրեն իրավունք կվերապահի դիտարկելու որեւէ լրացում մտցնելու հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ