News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը պարզաբանում է տարածել ՀԾԿՀ առաջիկա նիստի օրակարգում ներառված 9-րդ կետի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշման նախագիծը:

Ստորև ներկայացնում ենք ընկերության պարզաբանումը․

«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)  17.01.2024թ-ի նիստի օրակարգում ներառված «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշման նախագիծը վերաբերում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ընկերություն) կողմից 29.08.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացված հսկողոթյան փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ հայտին: Նշված հայտով Ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին Ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից Ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու համար:

Նշված գործարքի համաձայենցման և, հետևաբար, գործարքի կատարման արդյունքում կրճատվելու էր Ընկերության բաժնետիրական շղթան՝ ապահովելով Ընկերության նկատմամբ իրական վերահսկողություն իրականացնող ընկերության՝ ՄՏՍ-ի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միջև առավել արդյունավետ փոխգործակցություն և կորպորատիվ կառավարում: Ըստ էության՝ բաժնետոմսերի նկատմամբ սեփականթյան իրավունքի փոխանցումը լինելու էր խմբի ներսում կատարվող փոփոխություն, որի արդյունքում Ընկերությունը շարունակելու էր մնալ ՄՏՍ Խմբի անդամ և շարունակելու էր վերահսկվել ՄՏՍ-ի կողմից: Ինչպես տեղեկացանք ՀԾԿՀ-ի 17.01.2024թ-ի նիստի օրկարգից, նշված գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը ենթակա է մերժման:

Վերը նկարակգրված գործարքը որևէ առնչություն չունի Ընկերության կողմից 03.11.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացրած հսկողության փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ մեկ այլ հայտի հետ, որով Ընկերությունը խնդրել է համաձայնեցնել «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից Ընկերության միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքումը: Այս հայտը բավարարվել է ՀԾԿՀ-ի կողմից 15.11.2023թ-ի թիվ 397-Ա որոշմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ