Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով դատարանը Դարիա Տրեպովային դատապարտել է 27 տարվա ընդհանուր ռեժիմի գաղութում՝ 600 հազար ռուբլի տուգանքով և երկու տարով ազատության սահմանափակմամբ, հայտնում է ТАСС-ը։
Վերոնշյալ ահաբեկչության արդյունքում զոհվել է պատերազմական թղթակից Վլադլեն Թատարսկին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին)։
Նախկինում դատախազությունը խնդրել էր Տրեպովային 28 տարով զրկել ազատությունից, ինչպես նաև նրանից 800 հազար ռուբլու չափով տուգանք գանձել։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 2-ին: