Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են երկկողմ համաձայնագրի շուրջ, որը վերաբերում է Ռուսաստանի` ԱՀԿ անդամակցության բանակցությունների շրջանակում ապրանքների առեւտրի վարչարարականացմանը: Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», հայտնել է այդ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Մաքսիմ Մեդվեդկովը` նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցությունից հետո:
Նրա խոսքով, փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է այդ առեւտրի վերահսկման գործում անկախ աուդիտորական ընկերության ներգրավում: Այդ տվյալները, Ռուսաստանն ու Վրաստանը, որպես ԱՀԿ անդամներ, պետք է տրամադրեն կազմակերպության տվյալների բազային: Ընկերությունը պետք է նաեւ օգնի Ռուսաստանի եւ Վրաստանի մաքսային ծառայություններին:
Ռուսաստանը փորձում է ԱՀԿ-ի անդամ դառնալ 1993-ից: 2008-ի ապրիլին, Վրաստանը դուրս եկավ Մոսկվայի` ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից, դրանով իր բողոքն արտահայտելով Ռուսաստանի քայլի դեմ, որով հանվել էի տնտեսական պատժամիջոցները Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ:
2008-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը միակողմանիորեն ճանաչել այդ երկու հանրապետությունների անկախությունը, Թբիլիսին խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:
Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցելու հարցով բանակցությունները Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ վերսկսվել են այս տարվա մարտին` Շվեյցարիայի միջնորդությամբ:



























