News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Այս պահին Հայաստանը Եվրոպական դատարանում միջպետական չորրորդ գանգատն է ներկայացրել, որտեղ ներառված են Արցախի հանրապետությանն առնչվող բոլոր խնդիրները, այդ թվում, ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման հարցը։

Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստայանն իշխանությանն առաջարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցն առանձնացնել այդ փաթեթից և ներկայացնել առանձին, որպեսզի նրանց ազատ արձակման հարցն ավելի արագ լուծվի։ «Հաշվի առնելով փաստը, որ միջազգային դատարաններում գործերը կարող են տարներ շարունակ ձգձել, կարծում եմ, որ մարտավարական առումով այդ հարցն այս մեծ փաթեթում ներառելը ճիշտ չէ։

Սա մեր բոլորի արժանապատվության խնդիրն է։ Այստեղ հավելյալ ճիգեր գործադրելու կարիք կա»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Լիլիթ Գալստյանը։ Նա վարչապետից հետաքրքրվեց, թե քաղաքական ու բանակցային առումով իշխանությունն ինչ գործիքներ է կիրառում հարցը շուտափույթ լուծելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ գերիների, պատանդների ու պահվող անձանց խնդիրը շարունակում է մնալ իշխանության հանդիպումների օրակարգում, մշտապես անդրադառնում են դրան։

Ինչ վերաբերում է իրավական խնդիրներին, ապա ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն ընդհանուր փաթեթից առանձնացնելու հարցին չի կարող պատասխանել, քանի որ իրավական վերլուծության կարիք կա։ «Ես պատրաստ չեմ ասել, թե իրավական առումով ո՞ր ճանապարհն ավելի էֆեկտիվ կլինի։ Դա պետք է իրավաբանները գնահատեն։ Եթե գործընթացն այդպես են կառուցել, ապա ենթադրում եմ, որ դա են ճիշտ համարել։

Սակայն Ձեր ասածը մեր իրավաբանները կդիտարկեն։ Եթե նպատակահարմար համարեն, գուցե Ձեր խորհուրդներից օգտվեն»,- նեց Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց օգտագործել նաև ՄԱԿ-ի արդաադատության դատարանը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն անդամակցել է պատանդառության դեմ միջազգային կովնեցիային։

Այդ կոնվենցիան պետությունների միջև վեճերի լուծման շատ լավ մեխանիզմներ ու գործիքակազմ ունի։ «Կարող ենք նաև օգտագործել այս ճանապարհը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադաձնելու համար»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ