News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փետրվարի 9-11-ն աշխատանքային այցով Թեհրանում էր՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կինոփառատոնի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեի, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, Իրանի կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազաիի, «Ֆարաբի» կինոհիմնադրամի գործադիր տնօրեն Մաջիդ Զեյնոլաբեդինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կինոարտադրության հնարավորությունները։

Կինոփառատոնի շրջանակում Դանիել Դանիելյանը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել են Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցությունը մշակույթի ոլորտում՝ այս համատեքստում քննարկելով հայ-իրանական մշակութային կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև իրանցի պրոդյուսերների և ռեժիսորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական  համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշվել դրանց իրականացման ուղիները:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է նաև Իրանի կինոյի թանգարան, որտեղ ծանոթացել է թանգարանի պատմությանն ու ցուցանմուշներին։

Նշենք, որ այս տարի 42-րդ փառատոնի մրցութային ծրագրում ներառված է եղել 621 ֆիլմ 87 երկրից՝ ԱՄՆ, Մյանմար, Մալայզիա, Ֆրանսիա, Հնդկաստան, Թուրքիա, Իտալիա, Եմեն, Բրազիլիա, Ռուսաստան, Մոլդովա, Լիտվա, Արգենտինա, Իսպանիա, Գերմանիա, Մեքսիկա, Ալբանիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա և այլն:

Փառատոնի ժյուրիի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ