News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

AknEye մշակութային նախագծի աջակցությամբ օրերս Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում կայացել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-երեկոն: Կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը և Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն:

«Քոչարյան գծի մոգական փոխհատումները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Մաեստրոյի՝ փարիզյան շրջանի առանց նախնական ուրվանկարի, ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով, սեղման տեխնիկայով կատարված գրաֆիկ ստեղծագործությունների վերատպությունները: Այցելուներին նաև ներկայացվել է թանգարանի կողմից ստեղծված և Մաեստրոյի կյանքն ու ստեղծագործական ընթացքը պատկերող տեսաֆիլմը՝ ֆրանսերենով, ինչպես նաև Երվանդ Քոչարի թանգարանի ներկայիս գործունեությունն ու առաքելությունը:

Արվեստագետի յուրօրինակ ընկալումներն իրենց արտահայտումն են գտել նաև ֆիջիթալ՝ ֆիզիկական ու թվային տարբերակով: Արվեստասերները հնարավորություն ունեցան պրոյեկցիայի միջոցով տեսնելու AknEye-ի այլընտրանքային մոտեցումներով վերստեղծված հայտնի «Կինն ու աքաղաղը» ստեղծագործությունը, որը ինչպես ենթադրվում է, հեղինակի ինքնանկարն է:

Երեկոյի ընթացքում այցելուները ծանոթացել են AknEye մշակութային նախագծի նորարարական լուծումներին, վայելել Երվանդ Քոչարի անափ երևակայության դրսևորումները և նորովի են բացահայտել վարպետի բացառիկությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ու սեղման տեխնիկայով արված գործերի մոտիվներով ստեղծված ինստալյացիաների շնորհիվ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ